Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1194-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղաք Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք 1/4 հասցեում գտնվող` 98027.0 դրամ սկզբնական արժեքով, 78.3 քառ. մետր մակերեսով տարածքը, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 2/4 հասցեում գտնվող` 66102.0 դրամ սկզբնական արժեքով, 52.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 3 հասցեում գտնվող` 525 563 դրամ սկզբնական արժեքով, 419.8 քառ. մետր մակերեսով տարածքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0756 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (սեփականատիրոջ բաժնեմասը 0.0756 հա մակերեսով հողամասի նկատմամբ կազմում է համապատասխանաբար` 783/48863, 528/48863 և 4198/48863) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տեղակայման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում լուծել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ 2004 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 4/004 պայմանագիրը` լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1194-Ա
Որոշում