ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2022 թվականի 906-Ա
ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2022 թվականի սեպտեմբերի 19-23-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` մարդահամարների և բնակարանային կացարանների հաշվառումների գծով փորձագիտական խմբի հանդիպմանը և աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի 8
Երևան