ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
21 հուլիսի 2022 թվականի N 13-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Հայաստան-Ռուսաստան համատեղ թողարկում թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ, XVIII դ.. ՑԵՌԿՕՎ ՍՎՅԱՏՕՅ ԵԿԱՏԵՐԻՆԻ, XVIII վ. Սանկտ Պետերբուրգ. Սանկտ Պետերբուրգ» և «ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵԿԵՂԵՑԻ, XIX դ.. ՑԵՌԿՕՎ ՍՎՅԱՏՕԳՕ ԱՌԽԱՆԳԵԼԱ ՄԻԽԱԻԼԱ, XIX վ. Գյումրի. Գյումրի» 2 նամականիշի համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Գիտություն և տեխնիկա. Ստարմուս 6-րդ միջազգային փառատոնը Երևանում թեմային նվիրված «STARMUS VI. 50 YEARS ON MARS. STARMUS VI Armenia, International Festival. ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, Միջազգային փառատոն» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Հայաստան-Ռուսաստան համատեղ թողարկում թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ, XVIII դ.. ՑԵՌԿՕՎ ՍՎՅԱՏՕՅ ԵԿԱՏԵՐԻՆԻ, XVIII վ. Սանկտ Պետերբուրգ. Սանկտ Պետերբուրգ», «ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵԿԵՂԵՑԻ, XIX դ.. ՑԵՌԿՕՎ ՍՎՅԱՏՕԳՕ ԱՌԽԱՆԳԵԼԱ ՄԻԽԱԻԼԱ, XIX վ. Գյումրի. Գյումրի» 2 նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 30 000 հատ:
2) Գիտություն և տեխնիկա. Ստարմուս 6-րդ միջազգային փառատոնը Երևանում թեմային նվիրված «STARMUS VI. 50 YEARS ON MARS. STARMUS VI Armenia, International Festival. ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, Միջազգային փառատոն» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2022 թ. հուլիսի 21-ի
թիվ 13-Ն հրամանի

Հավելված N 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2022 թ. հուլիսի 21-ի
թիվ 13-Ն հրամանի

Հավելված N 3
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2022 թ. հուլիսի 21-ի
թիվ 13-Ն հրամանի

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հուլիսի 2022 թվական: