Սեղմել Esc փակելու համար:
ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2022 թվականի 915-Ա

 

ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Դիանա Քարազյանին 2022 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ գործուղել Իռլանդիայի Հանրապետություն (Գոլվել)` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեում իռլանդական նախագահության շրջանակներում «Լուսավորելով ստվերը. մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը եվրոպական վիճելի տարածքներում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Դիանա Քարազյանի` Իռլանդիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման փաստաթղթերի փաթեթի սուրհանդակային ծառայության միջոցով առաքելու և վերադարձնելու ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իռլանդիայի Հանրապետություն (Գոլվել) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.08.2022
N 915-Ա
Որոշում