Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1242-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Վարդահովիտ գյուղի 9-րդ փողոց 6 հասցեի անշարժ գույքը, այդ թվում` հողամասը` 1.26 հա մակերեսով և շինությունները` 1297.6 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13042022-10-0018) 20285724 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ` ջրային կոմիտե):

3. Ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ջրային կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 11-ի

N 1242-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը                                  |Չա- |Մակերեսը |

|ը/կ|                                                  |փի  |         |

|   |                                                  |միա-|         |

|   |                                                  |վորը|         |

|___|__________________________________________________|____|_________|

|1. |Հողամաս                                           |հա  |1.26     |

|___|__________________________________________________|____|_________|

|   |Ընդամենը` հողամաս                                 |հա  |1.26     |

|___|__________________________________________________|____|_________|

|1. |Շինություն (կոմպրեսորնի)                          |քմ  |210.7    |

|___|__________________________________________________|____|_________|

|2. |Շինություն                                        |քմ  |95.5     |

|___|__________________________________________________|____|_________|

|3. |Արհեստանոց                                        |քմ  |232.8    |

|___|__________________________________________________|____|_________|

|4. |Շինություն                                        |քմ  |553.3    |

|___|__________________________________________________|____|_________|

|5. |Շինություն                                        |քմ  |64.8     |

|___|__________________________________________________|____|_________|

|6. |Պահակատուն                                        |քմ  |33.5     |

|___|__________________________________________________|____|_________|

|7. |Շինություն                                        |քմ  |18.3     |

|___|__________________________________________________|____|_________|

|8. |Շինություն                                        |քմ  |38.6     |

|___|__________________________________________________|____|_________|

|9. |Պարիսպ                                            |քմ  |38.6     |

|   |                                                  |խմ  |135.1    |

|___|__________________________________________________|____|_________|

|10.|Ծածկ                                              |քմ  |11.5     |

|___|__________________________________________________|____|_________|

|   |Ընդամենը` շենքեր և  շինություններ                 |քմ  |1297.6   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2022
N 1242-Ա
Որոշում