Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2022 թվականի N 940-Ա

 

ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիախաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց մայրուղու համակարգող կոմիտեի 6-րդ, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կոմիտեի 4-րդ նիստերին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Մանթաշյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Գևորգ Մանթաշյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի ձեռքբերման վճարների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.08.2022
N 940-Ա
Որոշում