ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2022 թվականի N 1287-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴՈԼՈՄԻՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԴՈԼՈՄԻՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԴՈԼՈՄԻՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 տարի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
N 1287-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Ան- |Տեխնիկական |Չա- |Քանակը |Ծագման|Արժեքը |Այլ |
|ը/կ|ծածկագիրը |վա- |բնութագիրը |փի | |երկիրը|(դրամ) |տեղե- |
| | |նու | |միա-| | / | |կու- |
| | |մը | |վորը| |Արտա- | |թյուն-|
| | | | | | |հանման| |ներ |
| | | | | | |երկիրը| | |
|_________________________________________________________________________|
| ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ |
|_________________________________________________________________________|
|1. |9406903100|Ջեր-|Ջերմոցային |կգ |1300000|Նիդեր-|1500000000| |
| | |մոց-|կոմպլեքս` | | |լանդ- | | |
| | |ներ |ներառյալ երկաթե| | |ներ, | | |
| | | |կոնստրուկցիա, | | |Չինաս-| | |
| | | |ապակի, հատակի | | |տան | | |
| | | |ծածկոց, | | | / | | |
| | | |վարագույրների | | |Նիդեր-| | |
| | | |համակարգ, | | |լանդ- | | |
| | | |ջրհորդանների | | |ներ, | | |
| | | |համակարգ | | |Չինաս-| | |
| | | |(երկաթե | | |տան | | |
| | | |ջրհորդաններ և | | | | | |
| | | |աքսեսուարներ), | | | | | |
| | | |ջերմամեկուսիչ | | | | | |
| | | |նյութեր և | | | | | |
| | | |պանելներ, | | | | | |
| | | |ջերմատնային | | | | | |
| | | |կոմպլեքսի | | | | | |
| | | |բաղկացուցիչներ,| | | | | |
| | | |ջեռուցման բաքեր| | | | | |
| | | |և խողովակներ, | | | | | |
| | | |այլ դետալներ և | | | | | |
| | | |աքսեսուարներ, | | | | | |
| | | |Ոռոգման բաքեր, | | | | | |
| | | |խողովակներ, | | | | | |
| | | |կաթիլային | | | | | |
| | | |ոռոգման | | | | | |
| | | |համակարգ և | | | | | |
| | | |աքսեսուարներ, | | | | | |
| | | |Ջերմատնային | | | | | |
| | | |կոմպլեքսի | | | | | |
| | | |կլիմայի ավտոմատ| | | | | |
| | | |կառավարման | | | | | |
| | | |PRIVA համակարգ | | | | | |
| | | |և բաղկա- | | | | | |
| | | |ցուցիչներ, | | | | | |
| | | |էլեկտրամոն- | | | | | |
| | | |տաժային | | | | | |
| | | |սարքավորումներ,| | | | | |
| | | |կառավարման | | | | | |
| | | |վահանակներ և | | | | | |
| | | |լարեր, կիսափակ | | | | | |
| | | |ջերմատան | | | | | |
| | | |կլիմայի | | | | | |
| | | |կառավարման | | | | | |
| | | |ամբողջական | | | | | |
| | | |համակարգ` | | | | | |
| | | |օդափոխիչներով | | | | | |
| | | |և աքսեսուար- | | | | | |
| | | |ներով, | | | | | |
| | | |ջերմոցային | | | | | |
| | | |տեխնիկա և | | | | | |
| | | |պարագաներ | | | | | |
|___|__________|____|_______________|____|_______|______|__________|______|
| |Ընդամենը | | | | | |1500000000| |
._________________________________________________________________________.