Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1284-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված Երևան քաղաքի վարչական տարածքում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և տեխնիկական այլ միջոցները հետ վերցնել և նվիրել Երևան համայնքին` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և նվիրատվության մասին պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 18-ի

N 1284-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

.___________________________________________.

|NN |Գույքի անվանումը                |Քանակը|

|ը/կ|                                |      |

|___|________________________________|______|

|1. |     Լուսացուցային օբյեկտներ    |      |

|   |________________________________|______|

|   |Կարգավորվող խաչմերուկներ        |   187|

|   |________________________________|______|

|   |«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող |    15|

|   |________________________________|______|

|   |Դեղին թարթող տեսակի             |    48|

|   |________________________________|______|

|   |Ընդամենը                        |   250|

|___|________________________________|______|

|2. |   Ճանապարհային նշաններ         |      |

|   |________________________________|______|

|   |Շահագործման ենթակա              |  6685|

|   |________________________________|______|

|   |Շահագործման համար ոչ պիտանի     |  1658|

|   |________________________________|______|

|   |Ընդամենը                        |  8343|

.___________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1284-Ա
Որոշում