Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2022 թվականի N 953-Ա

 

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Սոնա Միրզոյանին 2022 թվականի սեպտեմբերի 25-30-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` Ասիական զարգացման բանկի 55-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վահե Հովհաննիսյանի և Սոնա Միրզոյանի` Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.08.2022
N 953-Ա
Որոշում