ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2022 թվականի թիվ 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի հարցաթերթը` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի օգոստոսի 23-ի
N 06-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը` 23 օգոստոսի 2022 թվական: