ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2022 թվականի N 1317-Ն
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2) Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 24-ի
N 1317-Ն որոշման
ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` վահանը, սուրը, առյուծը և գանձարկղը:
2. Վահանը` հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, սուրը` արդարադատության և պատժի անխուսափելիության խորհրդանիշերն են:
3. Վահանը մոխրագույն է` մուգ մոխրագույն եզրագծով: Առյուծն ու գանձարկղը ոսկեգույն են, իսկ ընդհանուր ետնապատկերը (ֆոնը)` մուգ և բաց կապույտների համադրությամբ:
4. Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևում տեղադրված են Հայաստանի Հանրապետության զինանշանն ու Հայաստանի Հանրապետության դրոշը:
5. Առյուծը պատկերված է վահանի վրա` կենտրոնում: Այն ուժի խորհրդանիշն է, ունի կանգնած դիրք և թաթով պահպանում է գանձարկղը, որը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պաշտպանության հանցավոր ոտնձգությունից: Առյուծն ունի երախը բաց տեսք, որը խորհրդանշում է խիզախությունը, հզորությունը:
6. Առյուծից ներքև` մուգ կապույտ ժապավենի վրա, սպիտակ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 24-ի
N 1317-Ն որոշման
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ

Պաշտոնական հրապարակման օրը` 25 օգոստոսի 2022 թվական