Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1370-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 1-ի

N 1370-Ն որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններն են`

1) գյուղատնտեսություն.

2) կրթություն և գիտություն.

3) առողջապահություն.

4) սոցիալական ապահովություն.

5) մշակույթ, սպորտ և երիտասարդության զբաղվածություն.

6) քաղաքաշինություն.

7) ջրամատակարարում և ջրահեռացում.

8) տրանսպորտ և ճանապարհաշինություն.

9) զբոսաշրջություն:

2. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը տրվում է ազդակիր բնակավայրին և սահմանվում է ըստ հետևյալ հերթականության`

1) Գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի և մեքենամեխանիզմների տեխնոպարկերի հիմնում, տեխնիկայի և մեքենամեխանիզմների ձեռքբերում,

բ. սերմնաբուծական, պտղատու և դեկորատիվ ծառատեսակների տնկարանային տնտեսությունների ստեղծում,

գ. սառնարանային տնտեսությունների ստեղծում,

դ. ոռոգման համակարգերի ներդրում, վերանորոգում,

ե. գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայանների ստեղծում.

2) Առողջապահական նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. առողջության առաջնային պահպանման հաստատությունների հիմնում, վերակառուցում, վերանորոգում և վերազինում.

3) Կրթական նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. նախակրթարանների և մսուր-մանկապարտեզների հիմնում, այդ նպատակով օգտագործվող շենքերի և շինությունների հիմնանորոգում և վերանորոգում, համապատասխան նշանակության գույքի, սարքավորումների և միջոցների ձեռքբերում,

բ. համայնքային ենթակայության դպրոցների (այդ թվում` մարզադպրոցների, երաժշտական և արվեստի դպրոցների) շենքերի և շինությունների հիմնանորոգում և վերանորոգում, համապատասխան նշանակության գույքի, սարքավորումների և միջոցների ձեռքբերում.

4) Քաղաքաշինական նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. բնակարանային ֆոնդի, վարչական օբյեկտների հիմնանորոգում, կառուցում և վերանորոգում,

բ. բակերի բարեկարգում,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում.

5) Ջրամատակարարման և ջրահեռացման նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում և վերանորոգում.

6) Ճանապարհաշինական և տրանսպորտային նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. համայնքային նշանակության ճանապարհների կառուցում և վերանորոգում,

բ. ավտոկայանատեղերի կառուցում և հարդարում,

գ. բնակչության ներհամայնքային տեղափոխության նպատակով տրանսպորտային ավտոպարկերի հիմնում և ընդհանուր օգտագործման, այդ թվում` էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերում,

դ. մայթերի կառուցում և բարեկարգում,

ե. համայնքային ճանապարհների կահավորում.

7) Սոցիալական նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված պայմաններով կենտրոնների ստեղծում,

բ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի, կացարանի կառուցում,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների ձեռքբերում, սոցիալական տաքսի ծառայության հիմնում.

8) Մշակութային, սպորտային և երիտասարդական նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. մշակույթի տան, գրադարանների, թանգարանային շենքերի ու շինությունների, սպորտային նշանակության մարզական և խաղային հրապարակների, խաղադաշտերի կառուցում և վերանորոգում,

բ. մարզական գույքի և սարքավորումների, գրքերի և գրականության ձեռքբերում,

գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում.

9) Զբոսաշրջային նշանակության ծրագրեր, այդ թվում`

ա. պատմամշակութային և տեսարժան տարածքների բարեկարգում, վերանորոգում,

բ. այգիների, պուրակների բարեկարգում և կառուցում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2022
N 1370-Ն
Որոշում