Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1358-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել համայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 1-ի

N 1358-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը (այսուհետ` ծրագիր) կամ ծրագրի փոփոխությունների նախագիծը տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագիրը կամ ծրագրում առաջարկվող յուրաքանչյուր փոփոխություն համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը` առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին, և ներկայացնում է լիազոր մարմին` համաձայնեցման:

4. Ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում դիմում` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

5. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները.

2) ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը:

6. Դիմումի գրանցման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված ծրագրի կամ ծրագրի փոփոխությունների փաթեթը, որի արդյունքում համայնքի ղեկավարին ծանուցում է`

1) ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին.

2) ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև համայնքի ղեկավարի կողմից լրակազմված փաթեթի ներկայացման օրը, բայց ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրը.

3) ծրագրի կամ ծրագրի փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին:

7. Լիազոր մարմինը չի տրամադրում համաձայնություն, եթե`

1) ծրագրով կամ փոփոխվող ծրագրով նախատեսված միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին.

2) ծրագրի փաթեթում ներկայացված տեղեկությունները թերի են.

3) ծրագրի փաթեթում բացակայում է ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը.

4) ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով ծրագրի իրականացման համար համայնքին տրամադրված համայնքային մասհանումների չափը.

5) ծրագրով նախատեսվող միջոցառումները չեն բխում մարզի կամ համայնքի զարգացման ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերից, չունեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղվածություն, կամ ծրագրերում նախատեսված միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններին, դրանց առաջնահերթություններին:

8. Լիազոր մարմինը վերադարձնում է ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները լրակազմման, եթե դրանում առկա է սույն կարգի 7-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը:

9. Լիազոր մարմինը մերժում է ծրագրի կամ ծրագրի փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն տալը, եթե ծրագրում առկա է սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև այն դեպքում, եթե սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծանուցումն (այսուհետ` ծանուցում) ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված փաթեթը լիազոր մարմին չի ներկայացվում:

10. Ծանուցումն ուղարկվում է թղթային եղանակով, իսկ համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացված դիմումում էլեկտրոնային հասցեն նշված լինելու դեպքում` նաև էլեկտրոնային եղանակով:

11. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարին չի ծանուցում, ապա համաձայնությունը համարվում է տրված:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2022
N 1358-Ն
Որոշում