Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2022 թվականի N 1007-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1. Ստեղծել աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը, բարձրագույն ուսումնական հաստատությունների` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները որոշելու համար առաջարկություններ ձևավորելու նպատակով, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվելու է:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. սեպտեմբերի 2-ի

N 1007-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյան (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտները (նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն կրթություն) համակարգող տեղակալներ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.09.2022
N 1007-Ա
Որոշում