ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2022 թվականի N 1014-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2022 թվականի սեպտեմբերի 11-13-ը գործուղել Իսրայելի Պետություն (Թել Ավիվ)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի կոմիտեի 72-րդ նիստին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 15.09.2022 թիվ 1059-Ա որոշում)
2. Անահիտ Ավանեսյանի` Իսրայելի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Իսրայելի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 5
Երևան