Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1373-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի հաշվեկշռում հաշվառված «Հյունդայի» մակնիշի լաբորատոր տրանսպորտային միջոցը` իրեն պատկանող լաբորատոր սարքերով (այսուհետ` գույք) համաձայն հավելվածի հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե)` հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 1-ի

N 1373-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանումը    |Հաշվառման |Թողարկ|Նույնացման համարը|Սկզբնական  |Հաշվե- |

|   |             |համարանիշը|ման   |                 |արժեքը     |կշռային|

|   |             |          |տարե- |                 |(դրամ)     |արժեքը |

|   |             |          |թիվը  |                 |           |(դրամ) |

|___|_____________|__________|______|_________________|___________|_______|

|1. |Հյունդայի    |016 PP 01 |2009թ.|KMFWBH7JP9U132396| 16.452.423|   0   |

|___|_____________|__________|______|_________________|___________|_______|

|2. |Հյունդայի    |          |      |                 |           |       |

|   |մեքենային    |          |      |                 |           |       |

|   |պատկանող     |          |      |                 |           |       |

|   |լաբորատոր    |          |      |                 |           |       |

|   |սարքեր` այդ  |          |      |                 |           |       |

|   |թվում        |          |      |                 |           |       |

|___|_____________|__________|______|_________________|___________|_______|

|3. |Գեոռադար     |          |2009թ.|                 | 29.764.986|   0   |

|   |Hardware and |          |      |                 |           |       |

|   |soft         |          |      |                 |           |       |

|___|_____________|__________|______|_________________|___________|_______|

|4. |Կոդավորիչ    |          |2010թ.|                 |    910.900|   0   |

|   |սարք         |          |      |                 |           |       |

|___|_____________|__________|______|_________________|___________|_______|

|5. |Ճանապարհի    |          |2010թ.|                 |  1.345.662|   0   |

|   |որակը որոշող |          |      |                 |           |       |

|   |սարք         |          |      |                 |           |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2022
N 1373-Ա
Որոշում