ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2022 թվականի N 1080-Ա
ԱՎԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Ռումինիա (Բուխարեստ)` Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ավետ Պողոսյանի` Ռումինիա գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 19
Երևան