ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2022 թվականի N 1090-Ա
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը գործուղել Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին)` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Անդրեասյանի` Իռլանդիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իռլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 22
Երևան