Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2022 թվականի N 1092-Ա

 

ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Գոռ Ալեքսանյանին և քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2022 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` «Արևելյան գործընկերությունում հանրային կառավարման բարեփոխումների ֆոնդի» շրջանակներում իրականացվող «Արհեստավարժ քաղաքացիական ծառայություն և տեխնիկական ու մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի հերթական միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գոռ Ալեքսանյանի և Աննա Ղարիբյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Գործուղվող աշխատողներին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2022
N 1092-Ա
Որոշում