Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈ ...

 

17.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2022 թվականի N 1458-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1458-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

.______________________________________________________________________

|NN |ԱՏԳ ԱԱ-ի  |Անվանումը    |Տեխնիկական      |Չա-|Քանակը   |Ծագման   |

|ը/կ|ծածկագիրը |             |բնութագիրը      |փի |         |երկիրը   |

|   |          |             |                |միա|         |         |

|   |          |             |                |վո-|         |         |

|   |          |             |                |րը |         |         |

|______________________________________________________________________

|                               ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

|______________________________________________________________________

|1. |4811510009|Ստվարաթուղթ  |լամինացված,     |կգ |1 500 000|Չինաստան,|

|   |          |             |սպիտակեցրած,    |   |         |ԱՄՆ, ԵՄ  |

|   |          |             |չտպագրված       |   |         |երկրներ, |

|   |          |             |գլանափաթեթով    |   |         |Իրան     |

|___|__________|_____________|________________|___|_________|_________|

|2. |4811590009|Ստվարաթուղթ  |լամինացված,     |կգ |1 000 000|Չինաստան,|

|   |          |             |չտպագրված       |   |         |ԱՄՆ, ԵՄ  |

|   |          |             |գլանափաթեթով    |   |         |երկրներ, |

|   |          |             |                |   |         |Իրան     |

|   |          |             |                |   |         |         |

|___|__________|_____________|________________|___|_________|_________|

|3. |4804219000|Կրաֆտ-ստվարա-|չսպիտակեցրած,   |կգ |1000000  |Չինաստան,|

|   |          |թուղթ        |չտպագրված       |   |         |ԱՄՆ, ԵՄ  |

|   |          |             |գլանափաթեթով    |   |         |երկրներ, |

|   |          |             |                |   |         |Իրան,    |

|   |          |             |                |   |         |Ֆիլիպիններ|

|___|__________|_____________|________________|___|_________|_________|

|   |Ընդամենը  |             |                |   |         |         |

.______________________________________________________________________

 

___________________________.

|Արտահան- |Արժեքը     |Այլ |

|ման      |(դրամ)     |տեղե|

|երկիրը   |           |կութ|

|         |           |յուն|

|         |           |ներ |

___________________________|

|

___________________________|

|Չինաստան,|1 200000000|    |

|ԱՄՆ, ԵՄ  |           |    |

|երկրներ, |           |    |

|Իրան     |           |    |

|_________|___________|____|

|Չինաստան,|800 000 000|    |

|ԱՄՆ, ԵՄ  |           |    |

|երկրներ, |           |    |

|Իրան     |           |    |

|_________|___________|____|

|Չինաստան,|500 000 000|    |

|ԱՄՆ, ԵՄ  |           |    |

|երկրներ, |           |    |

|Իրան,    |           |    |

|Ֆիլիպիններ|          |    |

|_________|___________|____|

|         |2 500000000|    |

___________________________.

 

(հավելվածը խմբ. 23.03.2023 թիվ 382-Ա, 17.08.2023 թիվ 1374-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2022
N 1458-Ա
Որոշում