304.0088.301100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ
14 նոյեմբերի 2000 թվականի թիվ 88
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՐՈՇ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում ճշգրտություն, միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
հաստատել հավանականության տեսության, մաթեմատիկական վիճակագրության և ընդհանուր մաթեմատիկայի որոշ տերմինների ցանկը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ լեզվի պետական տեսչության
թիվ 88 հրամանով
14 նոյեմբերի 2000թ.
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
._________________________________________________________________________.
|Անգլերեն Ռուսերեն Գործածվել է Հանձնարարվում է |
|համարժեքը համարժեքը |
|_________________________________________________________________________|
|1. correlation կորրելյացիյա կոռելյացիա հարաբերակցություն |
|_________________________________________________________________________|
|2. theory of տեորիյա սլուչայ- պատահական պատահական ընթացք- |
|random processes նիխ պրոցեսսով պրոցեսների ների տեսություն |
| տեսություն |
|_________________________________________________________________________|
|3. histogram գիստոգրամմա հիստոգրամ սյունապատկեր |
|_________________________________________________________________________|
|4. expectation, մատեմատիչես- մաթեմատիկա- սպասելի միջին |
|expected valuf, կոյե օժիդանիյե, կան սպասում արժեք |
|mathematical սրեդնեյե |
|expectation զնաչենիյե |
|_________________________________________________________________________|
|5. type, տիպ, կոմպոզի- տիպ վեկտորի կազմ |
|composition of ցիյա վեկտորա |
|vector |
|_________________________________________________________________________|
|6. econometrics էկոնոմետրիկա էկոնոմետրիկա տնտեսաչափություն |
|_________________________________________________________________________|
|7. combinatorics կոմբինատորիկա կոմբինատորիկա, համակցաբանություն |
| միացություն- |
| ների տեսու- |
| թյուն |
|_________________________________________________________________________|
|8. variance դիսպերսիյա դիսպերսիա, ցրվածք |
| ցրվածք, ցրում |
|_________________________________________________________________________|
|9. covariance կովարիացիյա համափոփոխա- համացրվածք |
| կում, կովա- |
| րիացիա |
._________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 11 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400144