Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2022 թվականի N 1096-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 565-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 16-րդ և 18-րդ ենթակետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թվականի մարտի 18-ին ստորագրված վարկային համաձայնագրով հաստատված` Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի համակարգումը վերապահել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի գործողության ժամկետի ավարտմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.09.2022
N 1096-Ա
Որոշում