Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՕՀԱՆՆԱ ԳԱՌԳԱԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2022 թվականի N 1107-Ա

 

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՕՀԱՆՆԱ ԳԱՌԳԱԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի պետ Օհաննա Գառգալոյանին 2022 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

2. Աշոտ Մուրադյանի, Մհեր Մարտիրոսյանի և Օհաննա Գառգալոյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.09.2022
N 1107-Ա
Որոշում