Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2022 թվականի N 1127-Ա

 

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանին 2022 թվականի հոկտեմբերի 2-6-ը գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Գայանե Գաբրիելյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և Ռուզաննա Գրիգորյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գայանե Գաբրիելյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը և Ռուզաննա Գրիգորյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.09.2022
N 1127-Ա
Որոշում