Սեղմել Esc փակելու համար:
ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի N 1143-Ա

 

ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետ Էդգար Խաչատրյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-7-ը ներառյալ գործուղել Չեխիայի Հանրապետություն (Տելչ)` «Թվային համագործակցությունը ռեգիոններում կիբեռանվտանգության և կայունության համար» խորագրով կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն (Տելչ) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.10.2022
N 1143-Ա
Որոշում