Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1554-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2023 թվականի ապրիլի 15-23-ը Երևանում անցկացվելիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի`

1) շրջանակում նախաորակավորված մասնակիցների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև հայտերով ներկայացվելիք փաստաթղթերը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ.

2) 2-րդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ`

ա. մասնակիցը ներկայացնում է հայտի ապահովում` բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, հայտի ապահովման չափը սահմանվում է ծառայության կանխատեսվող և հրավերով սահմանված գնի երեք տոկոսի չափով: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է կանխատեսվող գնի երեք տոկոսը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի երեք տոկոսին,

բ. հայտի ապահովումը պայմանագիրը կնքած անձին վերադարձվում է ծառայության մատուցման պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում,

գ. ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է ծառայության կանխատեսվող և հրավերով սահմանված գնի տասը տոկոսին: Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է կանխատեսվող գինը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի տասը տոկոսին,

դ. հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում բացվում են մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2022
N 1554-Ն
Որոշում