Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1574-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «8-րդ հոդվածի» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 7-րդ մասի, 8-րդ հոդվածի» բառերով, իսկ «պահանջների» բառը` «, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների» բառերով.

i

2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինները, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:»,

i

բ. 2-րդ կետում «իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` անձնագրային և վիզաների վարչություն կամ դրա համապատասխան ստորաբաժանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` ազգային անվտանգության մարմիններ, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերով,

i

գ. 6-րդ կետում «անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների» բառերով,

դ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած և մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով վերադարձվում է իր ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն:».

4) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների,» բառերով,

i

բ. 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինների կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 30 մմ արտաքին շրջանագծով, 20 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը:»,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը, ապա` «N_ կոդ, code «, «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group visa until»» 20 թ.» գրառումը (N 2 ձև):»,

i

դ. 5-րդ կետում «entering» բառը փոխարինել «entry» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ազգային անվտանգության մարմինների կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը:»,

i

ե. 7-րդ կետը «բառերը, իսկ օտարերկրյա պետություններում» բառերից առաջ լրացնել «կամ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերով,

i

զ. 8-րդ կետը և N 7 ձևը «BORDER» բառից հետո լրացնել «GUARD» բառով, իսկ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» և «UNDER THE GOVERNMENT» բառերը հանել,

է. ամբողջ տեքստում, այդ թվում` ձևերում, «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերով,

i

ը. NN 1, 4 և 6 ձևերը լրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կիրառվող կնիքի և դրոշմակնիքների ձևերով` համաձայն հավելվածի,

թ. N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 2

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1574-Ն որոշման

 

«Ձև N 1

 

 

Ձև N 4

 

 

Ձև N 6

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2022
N 1574-Ն
Որոշում