ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2022 թվականի N 1229-Ա
ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐՍԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնակատար Վարսիկ Մարտիրոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության նստաշրջաններին` «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով:
2. Արման Խոջոյանի և Վարսիկ Մարտիրոսյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 18
Երևան