Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1575-Ա

 

«ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը` «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով թիվ 05100011/110722/0027965 ապրանքների հայտարարագրով հանձնված` 7,521,832 դրամ մաքսային արժեքով 110 կգ բրուտտո քաշով երկանիվ հեծանիվները «Pinarello GAN 105»` 2 հատ, «Pure Fix»` 1 հատ, «Time»` 1 հատ, «Trek»` 1 հատ, «Felt»` 1 հատ, «Peugeot»` 1 հատ և հեծանիվի իրանները «Time»` 1 հատ, «BMC»` 1 հատ, «Felt»` 2 հատ, «Giant»` 2 հատ (այսուհետ` գույք), սեփականության իրավունքով հանձնել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 269.210.02643):

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույքը հանձնել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս հետ կնքելով գույքի հանձնման-ընդունման ակտ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2022
N 1575-Ա
Որոշում