ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1238-Ա
ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)` «Թուրքմենստանի նավթ և գազ-2022» միջազգային 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Թումանյանի` Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 20
Երևան