Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՆԱ ԲՈՒԴՈՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՆԱ ԲՈՒԴՈՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2022 թվականի N 1267-Ա

 

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՆԱ ԲՈՒԴՈՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կլիմայի քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանին 2022 նոյեմբերի 5-16-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Շարմ Էլ Շեյխ)` Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Գայանե Գաբրիելյանի և Նոնա Բուդոյանի` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման 2022 թվականի նոյեմբերի 5-7-ի օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գայանե Գաբրիելյանի և Նոնա Բուդոյանի` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, գիշերավարձի և 2022 թվականի նոյեմբերի 8-16-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.10.2022
N 1267-Ա
Որոշում