ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2022 թվականի N 1273-Ա
ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԱՐԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության արդյունաբերության զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Պարանյանին 2022 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման հարցերի հետ կապված մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով:
2. Արմեն Եգանյանի և Սամվել Պարանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
(որոշումը փոփ. 10.11.2022 թիվ 1337-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 28
Երևան