ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 հոկտեմբերի 2022 թվականի N 72-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը` համաձայն հավելված 1-ի,
2) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը (համաձայնությամբ)` ապահովել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյան» փաստաթղթերի ներդրումը և գործարկումը մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը` 2023 թվականի փետրվարի 1-ը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 25-ի
N 72-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունն է`
1) ուղեգիր` էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է անձի անձնական և բժշկական տվյալները, ուղեգրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (անվանում, հարկ վճարողի հաշվառման համար), ուղեգրող բժշկի (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտացումը) տվյալները, ուղեգրման նպատակի, ախտորոշման, ուղեգրման օրվա և օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն իրականացնում է անձի ուղեգրումը ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի թիվ 1180-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան:
4. Անձին ֆունկցիոնալության գնահատման է ուղեգրում բուժող բժիշկը, ով լրացնում է ուղեգրի ձևը և ներկայացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի, իսկ այդ պաշտոնների բացակայության դեպքում տնօրենի (այսուհետ` ուղեգրումը հաստատող անձ) հաստատմանը:
5. Անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումն իրականացվում է անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա:
6. Ուղեգրման պահին պարտադիր է հետևյալ տեղեկությունների առկայությունը.
1) շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում` համապատասխան մասնագիտական եզրակացությունը, թոքերի ռենտգեն հետազոտության և շնչաչափության (սպիրոմետրիա) արդյունքները,
2) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքում` սրտաբանի մասնագիտական եզրակացությունը, էլեկտրասրտագրության, Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտության, համապատասխան լաբորատոր հետազոտությունների, ցուցումների դեպքում` նաև տրեդմիլ թեստի, էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգի, սրտի և թոքերի ռենտգեն հետազոտության արդյունքները,
3) աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների դեպքում` ակնաբույժի եզրակացությունը, վիզիոմետրիայի (տեսողության սրության որոշում), օֆթալմոսկոպիայի, ցուցման դեպքում նաև պերիմետրիայի արդյունքները, ակնահատակի լուսանկարը,
4) ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների դեպքում` քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը հիվանդության և լսողական սարքի արդյունավետության վերաբերյալ, տոնալ, օբյեկտիվ, խոսքային աուդիոմետրիայի արդյունքները,
5) ներզատական համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների դեպքում` ներզատաբանի եզրակացությունը, ուլտրաձայնային հետազոտության և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում նաև ակնահատակի լուսանկարը, ստորին վերջույթների անոթների հեմոդինամիկայի գերձայնային դուպլեքս հետազոտության և էլեկտրանեյրոմիոգրաֆիայի արդյունքները,
6) մարսողական օրգանների հիվանդությունների դեպքում` համապատասխան մասնագիտական եզրակացությունը, էնդոսկոպիկ և լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները,
7) նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում` նյարդաբանի մասնագիտական եզրակացությունը, ցուցման դեպքում` հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ակնահատակի զննման, գանգի և ողնաշարի ռենտգենոգրաֆիայի, էլեկտրանեյրոմիոգրաֆիայի, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դուպլեքս հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության արդյունքները,
8) ոսկրամկանային համակարգի հիվանդությունների դեպքում` վնասվածքաբան-օրթոպեդի եզրակացությունը, ռենտգեն հետազոտության, անտրոպոմետրիկ հետազոտության (ծայրանդամների երկարություն, հիպոտրոֆիաների չափ, հոդերի ծալման անկյուններ (կոնտրակտուրաների աստիճան)) արդյունքները,
9) շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում` համապատասխան մասնագիտական եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, ցուցման դեպքում` հոդերի ռենտգեն հետազոտությունների արդյունքները,
10) արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում` արյունաբանի եզրակացությունը, արյան հետազոտությունների (ցուցման դեպքում` լակտատ դեհիդրոգենազա, c-ռեակտիվ սպիտակուց, արյան իմունոգլոբուլիններ, կրեատինին, կծիկային ֆիլտրացիայի արագություն), ոսկրածուծի ասպիրատի հետազոտության, ուլտրաձայնային հետազոտության արդյունքները,
11) հոգեկան խանգարումների դեպքում` հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը սրացումների և բուժման վերաբերյալ,
12) մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների դեպքում` մաշկաբանի եզրակացությունը, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում` դերմատոսկոպիա,
13) միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում` ուրոլոգի կամ գինեկոլոգի եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները:
7. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ձևավորվում է անձի բուժող բժշկի կողմից` պացիենտի բժշկական տվյալները «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ` Համակարգ) մուտքագրելու արդյունքում:
8. Համակարգում անձի տվյալների հավաքագրումն իրականացվում է մուտքագրման և ինքնաշխատ եղանակներով:
9. Տվյալների հավաքագրումը մուտքագրման եղանակով իրականացվում է բուժող բժշկի կողմից:
10. Ինքնաշխատ եղանակով տվյալները հավաքագրվում են տվյալների Համակարգին կցված տեղեկատվական շտեմարաններից (բազաներից):
11. Ուղեգրի «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ»-ը դաշտում ֆունկցիայի խանգարման յուրաքանչյուր տեսակն ընտրելիս ինքնաշխատ եղանակով բացվում է «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան» դաշտը` ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկցող ախտորոշումների դեպքում:
12. Ուղեգիրը լրացվելուց հետո այն տեսանելի է դառնում ուղեգրվող անձին` Համակարգի միջոցով: Բուժող բժիշկն ուղեգիրը լրացնելուց հետո անձի կամ օրինական ներկայացուցչի պահանջի դեպքում տրամադրում է ուղեգրի լրացված էլեկտրոնային տարբերակին տեղում ծանոթանալու հնարավորություն կամ Համակարգում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեի գրանցված լինելու դեպքում ուղարկում էլեկտրոնային փոստին:
13. Համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության դեպքում առանձին` համաձայն Ձև-ի:
14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը պարունակում է հետևյալ տվյալները` ուղեգրման ամսաթիվ, ուղեգրի համար, ուղեգրող բժշկի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի սեռ, ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ, ուղեգրվող անձի բնակության համայնք, ուղեգրվող անձի հիմնական ախտորոշում (ըստ ՀՄԴ-10 կոդի), ֆունկցիոնալության գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել), ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան:
15. Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման տվյալները (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը) E-disability էլեկտրոնային համակարգից ստացվում են գնահատումից հետո ինքնաշխատ եղանակով և գրանցվում են Համակարգում անձի անհատական գործում և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանի «ֆունկցիոնալության գնահատման որոշում» և «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» սյունակներում:
Ձև
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Բժշկական կազմակերպություն` (անվանում)
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ուղե- |Ուղե-|Ուղե-|Ուղե- |Ուղե-|Ուղե-|Ուղե-|Ուղե- |Ֆունկ- |Ֆունկ-|
| |գրման |գրի |գրող |գրվող |գրվող|գրվող|գրվող|գրվող |ցիոնա- |ցիոնա-|
| |ամսա- |համար|բժշկի|անձի |անձի |անձի |անձի |անձի |լության|լութ- |
| |թիվ | |Ա.Ա.Հ|Ա.Ա.Հ.|սեռ |ծնն- |բնա- |հիմնա-|գնահատ-|յան |
| |(օր, | | | | |դյան |կու- |կան |ման |սահմա-|
| |ամիս, | | | | |ամսա-|թյան |ախտորո|որոշում|նափակ-|
| |տարի) | | | | |թիվ |հա- |շումն`|(ճանաչ-|ման |
| | | | | | |(օր, |մայնք|ըստ |վել է |աստի- |
| | | | | | |ամիս,| |ՀՄԴ |հաշման-|ճանը |
| | | | | | |տարի)| |կոդի |դամու- | |
| | | | | | | | | |թյուն | |
| | | | | | | | | |ունեցող| |
| | | | | | | | | |անձ, չի| |
| | | | | | | | | |ճանաչ- | |
| | | | | | | | | |վել) | |
|___|______|_____|_____|______|_____|_____|_____|______|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___|______|_____|_____|______|_____|_____|_____|______|_______|______|
| 1 | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 25-ի
N 72-Ն հրամանի
ՈՒՂԵԳԻՐ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
._____________________________________________________________________.
|ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՆՇՈՒՄՆԵՐ |
|_________________________________|___________________________________|
|ՀԾՀ |Ուղեգրվող անձի հանրային ծառայության|
| |համարանիշը |
|_________________________________|___________________________________|
|Փաստաթղթի սերիա և համար |Ուղեգրվող անձի անձը հաստատող |
| |փաստաթղթի սերիան և համարը |
|_________________________________|___________________________________|
|Անուն |Ուղեգրվող անձի անունը |
|_________________________________|___________________________________|
|Ազգանուն |Ուղեգրվող անձի ազգանունը |
|_________________________________|___________________________________|
|Հայրանուն |Ուղեգրվող անձի հայրանունը |
|_________________________________|___________________________________|
|Ծննդյան տարեթիվ, ամիս, օր |Ուղեգրվող անձի ծննդյան տարեթիվը, |
| |ամիսը, օրը |
|_________________________________|___________________________________|
|Սեռ |Ուղեգրվող անձի սեռը |
|_________________________________|___________________________________|
|Օրինական ներկայացուցչի առկայու- |Օրինական ներկայացուցչի առկայու- |
|թյուն |թյունը |
|[] Այո [] Ոչ | |
|_________________________________|___________________________________|
|Օրինական ներկայացուցչի (առկայու- |Օրինական ներկայացուցչի (առկայության|
|թյան դեպքում) անուն |դեպքում) անունը |
|_________________________________|___________________________________|
|Օրինական ներկայացուցչի (առկայու- |Օրինական ներկայացուցչի (առկայու- |
|թյան դեպքում) ազգանուն |թյան դեպքում) ազգանուն |
|_________________________________|___________________________________|
|Օրինական ներկայացուցչի (առկայու- |Օրինական ներկայացուցչի (առկայու- |
|թյան դեպքում) հայրանուն |թյան դեպքում) հայրանուն |
|_________________________________|___________________________________|
|Օրինական ներկայացուցչի (առկայու- |Օրինական ներկայացուցչի անձը |
|թյան դեպքում) անձը հաստատող |հաստատող փաստաթղթի սերիան և համարը|
|փաստաթղթի սերիա և համար | |
|_________________________________|___________________________________|
|Ուղեգրվող անձի հեռախոսահամար |Ուղեգրվող անձի հեռախոսահամարը |
|_________________________________|___________________________________|
|Օրինական ներկայացուցչի (առկայու- |Օրինական ներկայացուցչի (առկայության|
|թյան դեպքում) հեռախոսահամար |դեպքում) հեռախոսահամարը |
|_________________________________|___________________________________|
|Բնակության մարզ |Բնակության մարզը, Երևան քաղաքի |
| |դեպքում` Երևան |
|_________________________________|___________________________________|
|Բնակության համայնք |Բնակության համայնքը |
|_________________________________|___________________________________|
|Բնակավայր |Բնակության բնակավայրը |
|_________________________________|___________________________________|
|Բնակության հասցեն |Բնակության հասցեն |
|_________________________________|___________________________________|
|Հիմնական ախտորոշման կոդ` ըստ ՀՄԴ-|Հիմնական ախտորոշման կոդն` ըստ |
|10-ի |Հիվանդությունների միջազգային |
| |դասակարգչի 10-րդ վերանայման |
|_________________________________|___________________________________|
|Հիմնական ախտորոշման անվանում` ըստ|Հիվանդության անվանումն` ըստ |
|ՀՄԴ-10-ի |Հիվանդությունների միջազգային |
| |դասակարգչի 10-րդ վերանայման |
|_________________________________|___________________________________|
|Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |
|տեսակ |տեսակը |
| «Հոգեկան ֆունկցիաներ | |
| «Զգայական ֆունկցիաներ և | |
|ցավ | |
| «Ձայնային և խոսքային | |
|ֆունկցիաներ | |
| «Սրտանոթային համակարգի | |
|ֆունկցիաներ | |
| «Հեմատոլոգիական համակարգի | |
|ֆունկցիաներ | |
| «Իմունային համակարգի | |
|ֆունկցիաներ | |
| «Շնչառական համակարգի | |
|ֆունկցիաներ | |
| «Մարսողական համակարգի | |
|ֆունկցիաներ | |
| «Նյութափոխանակության | |
|համակարգի ֆունկցիաներ | |
| «Միզասեռական և վերարտա- | |
|րողական համակարգերի ֆունկցիաներ | |
| «Նյարդամկանային և հենաշար-| |
|ժական համակարգերի ֆունկցիաներ | |
| «Մաշկի և մաշկային | |
|հավելումների ֆունկցիաներ | |
|_________________________________|___________________________________|
|Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |
|աստիճան «1-ին աստիճան |աստիճանը |
| «2-րդ աստիճան | |
| «3-րդ աստիճան | |
| «4-րդ աստիճան | |
|_________________________________|___________________________________|
|Ուղեկցող ախտորոշման կոդ` ըստ ՀՄԴ-|Ուղեկցող ախտորոշման կոդն` ըստ |
|10-ի [անհրաժեշտության դեպքում |Հիվանդությունների միջազգային |
|դաշտը ենթակա է ավելացման] |դասակարգչի 10-րդ վերանայման |
|_________________________________|___________________________________|
|Ուղեկցող ախտորոշման անվանում` ըստ|Ուղեկցող ախտորոշման անվանումն` ըստ |
|ՀՄԴ-10-ի |Հիվանդությունների միջազգային |
| |դասակարգչի 10-րդ վերանայման |
|_________________________________|___________________________________|
|Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |
|տեսակ |տեսակը |
|«Հոգեկան ֆունկցիաներ | |
|«Զգայական ֆունկցիաներ և ցավ | |
|«Ձայնային և խոսքային ֆունկցիաներ| |
|«Սրտանոթային համակարգի ֆունկ- | |
|ցիաներ | |
|«Հեմատոլոգիական համակարգի | |
|ֆունկցիաներ | |
|«Իմունային համակարգի ֆունկցիաներ | |
|«Շնչառական համակարգի ֆունկցիաներ | |
|«Մարսողական համակարգի ֆունկ- | |
|ցիաներ | |
|«Նյութափոխանակության համակարգի | |
|ֆունկցիաներ | |
|«Միզասեռական և վերարտադրողական | |
|համակարգերի ֆունկցիաներ | |
|«Նյարդամկանային և հենաշարժական | |
|համակարգերի ֆունկցիաներ | |
|«Մաշկի և մաշկային հավելումների | |
|ֆունկցիաներ | |
|_________________________________|___________________________________|
|Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման |
|աստիճան |աստիճանը |
|« 1-ին աստիճան | |
|« 2-րդ աստիճան | |
|« 3-րդ աստիճան | |
|« 4-րդ աստիճան | |
|_________________________________|___________________________________|
|Հիվանդության սկիզբ |Անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը|
|_________________________________|___________________________________|
|Հիվանդության ընթացք և զարգացում |Անձի բուժման ժամանակահատվածի վերջը |
| |(տևական բուժում պահանջող հիվանդու-|
| |թյունների դեպքում միայն սկիզբը) |
|_________________________________|___________________________________|
|Սրացումներ ու սրացումների |Սրացումները ու սրացումների |
|տևողություն |տևողությունը |
|_________________________________|___________________________________|
|Ստացած բուժում` |Ստացած բուժումը |
|« ամբուլատոր | |
|« ստացիոնար | |
|_________________________________|___________________________________|
|Ժամանակավոր անաշխատունակության |Ժամանակավոր անաշխատունակության |
|վերաբերյալ տվյալներ (ոչ պարտադիր)|սկիզբ, ավարտ, հիվանդության անվանում|
|_________________________________|___________________________________|
|Բուժական վերականգնողական |Բուժական վերականգնողական միջոցառում|
|միջոցառումների արդյունքներ և այլ|ների արդյունքները, առողջական վիճակի|
|տեղեկություններ` առողջական վիճակի|խաթարումը նկարագրող տեղեկությունը |
|խաթարումը նկարագրող |(ընթացքը, սրացումները, իրականացված |
| |բուժկանխարգելիչ միջոցառումները, |
| |բժշկական վերականգնման միջոցա- |
| |ռումները) |
|_________________________________|___________________________________|
|Ամսաթիվ` ուղեգրի տրամադրման |Ուղեգրի տրամադրման ամսաթիվը |
|_________________________________|___________________________________|
|Անուն` բուժող բժշկի |Բուժող բժշկի անունը |
|_________________________________|___________________________________|
|Ազգանուն` բուժող բժշկի |Բուժող բժշկի ազգանունը |
|_________________________________|___________________________________|
|Հայրանուն` բուժող բժշկի, |Բուժող բժշկի հայրանունը |
|_________________________________|___________________________________|
|Անվանում` բժշկական օգնություն և |Բժշկական օգնություն և սպասարկում |
|սպասարկում իրականացնող կազմակեր- |իրականացնող կազմակերպության |
|պության |անվանումը |
|_________________________________|___________________________________|
|ՀՎՀՀ` բժշկական օգնություն և |Բժշկական օգնություն և սպասարկում |
|սպասարկում իրականացնող կազմակեր- |իրականացնող կազմակերպության ՀՎՀՀ-ն |
|պության | |
|_________________________________|___________________________________|
|Հասցե` բժշկական օգնություն և |Բժշկական օգնություն և սպասարկում |
|սպասարկում իրականացնող կազմակեր- |իրականացնող կազմակերպության հասցեն |
|պության | |
|_________________________________|___________________________________|
|Հեռախոսահամար` բժշկական օգնու- |Բժշկական օգնություն և սպասարկում |
|թյուն և սպասարկում իրականացնող |իրականացնող կազմակերպության |
|կազմակերպության |հեռախոսահամարը |
|_________________________________|___________________________________|
|Էլ. փոստի հասցե` բժշկական |Բժշկական օգնություն և սպասարկում |
|օգնություն և սպասարկում իրակա- |իրականացնող կազմակերպության էլ. |
|նացնող կազմակերպության |փոստի հասցեն |
|_________________________________|___________________________________|
|Անուն` բժշկական օգնություն և |Բժշկական օգնություն և սպասարկում |
|սպասարկում իրականացնող կազմակեր- |իրականացնող կազմակերպության |
|պության ուղեգրումը հաստատող անձի |ուղեգրումը հաստատող անձի անունը |
| | |
|_________________________________|___________________________________|
|Ազգանուն` բժշկական օգնություն և |Բժշկական օգնություն և սպասարկում |
|սպասարկում իրականացնող կազմակեր- |իրականացնող կազմակերպության |
|պության ուղեգրումը հաստատող անձի |ուղեգրումը հաստատող անձի ազգանունը |
|_________________________________|___________________________________|
|Հայրանուն` բժշկական օգնություն և |Բժշկական օգնություն և սպասարկում |
|սպասարկում իրականացնող կազմակեր- |իրականացնող կազմակերպության |
|պության ուղեգրումը հաստատող անձի |ուղեգրումը հաստատող անձի հայրանունը|
|_________________________________|___________________________________|
|Ստորագրություն` բժշկական օգնու- |Բժշկական օգնություն և սպասարկում |
|թյուն և սպասարկում իրականացնող |իրականացնող կազմակերպության |
|կազմակերպության ուղեգրումը |ուղեգրումը հաստատող անձի ստորագրու-|
|հաստատող անձի |թյունը |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվական: