Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԲՈՒԶՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԲՈՒԶՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2022 թվականի N 1305-Ա

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԲՈՒԶՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին 2022 թվականի նոյեմբերի 5-11-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի շրջանակներում անցկացվող աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Քրիստինե Գաբուզյանի և Հասմիկ Տիգրանյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.11.2022
N 1305-Ա
Որոշում