ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2022 թվականի N 1320-Ա
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին 2022 թվականի նոյեմբերի 8-11-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա` նոյեմբերի 8-ին), Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս` նոյեմբերի 8-10-ը) և Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա` 10-11-ը ներառյալ):
2. Պատվիրակության անդամների` Լեհաստանի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լեհաստանի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 7
Երևան