ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2022 թվականի N 1332-Ա
ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Նազարյանի և Դավիթ Համբարյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 9
Երևան