Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1720-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2009 թվականին Գլոբալ հիմնադրամի 5-րդ փուլով ֆինանսավորվող տուբերկուլոզի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին պետական գնումների ընթացակարգով ձեռք բերված 2007 թվականի արտադրության «HYUNDAI TUCSON-2.7» («Հունդաի Տուքսոն-2.7») մակնիշի, 808 UO 01 պետական համարանիշի, KMHIN81DP8U756266 նույնացման համարով, 7,950,000 դրամ սկզբնական արժեքով, 662,500 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պահպանման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2022
N 1720-Ա
Որոշում