Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1339-Ա

 

ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանին 2021 թվականի նոյեմբերի 23-25-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի լիագումար նիստին և Դատական կատարողների միջազգային միության 70-ամյակին մասնակցելու նպատակով:

2. Սերգեյ Մեղրյանի և Գոհար Մկրտչյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 10

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.11.2022
N 1339-Ա
Որոշում