ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2022 թվականի N 1341-Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի դեկտեմբերի 1-9-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով:
2. Եղիշե Կիրակոսյանի և Լիպարիտ Դրմեյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 11
Երևան