Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2022 թվական N 1345-Ա

 

ԱՐՏԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Վլադիմիր Սաֆարյանին 2022 թվականի նոյեմբերի 14-16-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` «Առևտրի դյուրինացում, ծագման կանոնների և միջազգային համակարգումների վերաբերյալ տեղեկատվություն և փորձի փոխանակում» հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Արտեմ Կարապետյանի, Հարություն Ազգալդյանի և Վլադիմիր Սաֆարյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.11.2022
N 1345-Ա
Որոշում