Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2022 թվականի N 1354-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-365-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. նոյեմբերի 15-ի

N 1354-Ա որոշման

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը          |Իրավական|Ֆինան-  |Պատաս- |Իրավական|

|ը/կ|                              |ակտի    |սական   |խանատու|հիմքը   |

|   |                              |նախագիծը|ապահով- |պետական|        |

|   |                              |ներկա-  |ման     |կառա-  |        |

|   |                              |յացնելու|աղբյուրը|վարման |        |

|   |                              |ժամկետը |        |մարմնի |        |

|   |                              |        |        |անվա-  |        |

|   |                              |        |        |նումը  |        |

|___|______________________________|________|________|_______|________|

|1. |«Անչափահաս մեղադրյալի, մեկ    |2023    |Ֆինանսա-|ՀՀ     |»Ոստիկա-|

|   |տարվա ընթացքում երկու կամ     |թվականի |վորում  |ոստի-  |նության |

|   |ավելի անգամ վարչական իրավախախ-|փետրվարի|չի      |կանու- |մասին»  |

|   |տում կատարած անչափահասի,      |1-ին տաս|պահանջ- |թյուն  |օրենքում|

|   |բացառությամբ Վարչական իրավա-  |նօրյակ  |վում    |       |լրացում |

|   |խախտումների վերաբերյալ        |        |        |       |կատա-   |

|   |Հայաստանի Հանրապետության      |        |        |       |րելու   |

|   |օրենսգրքի 21-րդ հոդվածով      |        |        |       |մասին»  |

|   |վարչական պատասխանատվությունից |        |        |       |2022    |

|   |ազատելու դեպքերի, երկու կամ   |        |        |       |թվականի |

|   |ավելի անգամ բնակության վայրը  |        |        |       |հոկտեմ- |

|   |ինքնակամ լքած մինչև  16       |        |        |       |բերի 5-ի|

|   |տարեկան անչափահասի, մանկավար- |        |        |       |ՀՕ-365-Ն|

|   |ժական խորհրդի համապատասխան    |        |        |       |օրենքի  |

|   |որոշման հիման վրա պարտադիր    |        |        |       |1-ին    |

|   |ուսուցումից 120 և  ավելի      |        |        |       |հոդված  |

|   |ժամաքանակ դասեր անհարգելի բաց-|        |        |       |        |

|   |թողած, թափառաշրջիկությամբ,    |        |        |       |        |

|   |մուրացկանությամբ, շահումով    |        |        |       |        |

|   |խաղերով զբաղվող, ոգելից       |        |        |       |        |

|   |խմիչքներ, թմրամիջոցներ,       |        |        |       |        |

|   |հոգեմետ (հոգեներգործուն),     |        |        |       |        |

|   |թունավոր կամ այլ թմրեցնող     |        |        |       |        |

|   |նյութեր օգտագործող անչափահասի,|        |        |       |        |

|   |ազատազրկման ձևով  պատիժը կրած |        |        |       |        |

|   |անչափահասի, դատարանի կողմից   |        |        |       |        |

|   |դաստիարակչական բնույթի հարկա- |        |        |       |        |

|   |դրանքի միջոցներ կիրառվելու    |        |        |       |        |

|   |հետևանքով  քրեական պատասխանատ-|        |        |       |        |

|   |վությունից ազատված անչափահասի,|        |        |       |        |

|   |որի վարքագծի նկատմամբ հետագա  |        |        |       |        |

|   |վերահսկողությունը դրվել է     |        |        |       |        |

|   |ոստիկանության վրա, անչափահասի,|        |        |       |        |

|   |որի նկատմամբ քրեական հետա-    |        |        |       |        |

|   |պնդումը դադարեցվել է ոչ       |        |        |       |        |

|   |ռեաբիլիտացնող հանգամանքներով, |        |        |       |        |

|   |ինչպես նաև  անչափահասի վրա    |        |        |       |        |

|   |բացասական ազդեցություն ունեցող|        |        |       |        |

|   |ծնողի կամ այլ օրինական        |        |        |       |        |

|   |ներկայացուցչի պրոֆիլակտիկ     |        |        |       |        |

|   |(կանխարգելիչ) հաշվառում       |        |        |       |        |

|   |իրականացնելու կարգը սահմանելու|        |        |       |        |

|   |մասին» ՀՀ կառավարության       |        |        |       |        |

|   |որոշման նախագիծը ՀՀ վարչապետի |        |        |       |        |

|   |աշխատակազմ ներկայացնելը       |        |        |       |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.2022
N 1354-Ա
Որոշում