Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵ ...

 

30.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1744-Ն

 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 10-ի

N 1744-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ` շուրջօրյա խնամքի կենտրոն), համայնքային փոքր տները (այսուհետ` փոքր տուն), սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները (այսուհետ` ցերեկային կենտրոն) պետք է ունենան ներքին կարգապահական կանոններ` պարտադիր շահառուների և աշխատակազմի համար:

2. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները պետք է հնարավորություն ընձեռեն տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակության, ազատ տեղաշարժի և կենսագործունեության համար: Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները շենքի կամ շինության օրենսդրությամբ սահմանված հաստատված նախագծային լուծումներն են` քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների նորմատիվ փաստաթղթերի պահանջների համախումբը (երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմաններ):

(2-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

3. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում` մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ: Ելնելով շենքային պայմաններից` անկողնային բաժանմունքներում, հատուկ (մասնագիտացված), որոշ դեպքերում նաև` ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում կարող են լինել երկսենյակ բաժիններ, ընդ որում` սենյակներից մեկում պետք է բնակվի երկու, մյուսում` երեք անձ` մեկ անձի բնակելի մակերեսի նույնչափ հաշվարկով:

4. Փոքր տան շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում` մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ:

5. Շուրջօրյա խնամքի կենտրոնում յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, փոքր պահարանով և աթոռով, իսկ յուրաքանչյուր սենյակ` սեղանով, հանդերձապահարանով, սառնարանով և հեռուստացույցով: Փոքր տանը յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, հանդերձապահարանով, փոքր պահարանով, սեղանով և աթոռով: Հատուկ (մասնագիտացված) շուրջօրյա խնամքի կենտրոնում սույն կետում նշված գույքը կարող է տրամադրվել մասամբ` կենտրոնի սոցիալական աշխատողի, հոգեբանի և հոգեբույժի համատեղ եզրակացությամբ հիմնավորված հակացուցումների առկայության դեպքում:

6. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար համապատասխան կաբինետներ` տեխնիկական և կադրային հագեցվածությամբ:

7. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ունենան լվացքատուն` կահավորված յուրաքանչյուր շահառուի հաշվարկով առնվազն 1 կգ հզորությամբ լվացքի մեքենաներով, ինչպես նաև լվացքը չորացնելու համար նախատեսված առանձին տարածք: Որպես այլընտրանք` շահառուների անձնական և անկողնային սպիտակեղենի լվացման համար համապատասխան կազմակերպության հետ կարող է կնքվել խնամքի տրամադրման մասին պայմանագիր:

8. Փոքր տունն իր աշխատակազմի համար պետք է ունենա աշխատանքային պայմաններով ապահովված առնվազն մեկ սենյակ:

9. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում` սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր սենյակում կամ երկսենյակ բաժնում մեկական զուգարանակոնք, լվացարան և ցնցուղ:

10. Փոքր տունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում` սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր 4 շահառուին առնվազն մեկական զուգարանակոնքի, լվացարանի և ցնցուղի հաշվարկով:

11. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա սանհանգույց` յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով երկուսը և ևս մեկը` աշխատակազմի համար:

12. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ապահովված լինեն խոհանոցով և ճաշասրահով` առավելագույնը երկու հերթով ճաշելու հաշվարկով:

13. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շենքային պայմաններից ելնելով` յուրաքանչյուր հարկում կամ բաժանմունքում, ինչպես նաև փոքր տունը, պետք է ունենան հանգստի սենյակներ կամ սրահներ` ապահովված բազկաթոռներով, բազմոցներով, սեղաններով, աթոռներով` առավելագույնը 15 շահառուի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար, սեղանի խաղերով և առնվազն մեկ հեռուստացույցով: Մշակութային միջոցառումների կամ այլ հանդիսություններ կազմակերպելու համար պետք է լինի սրահ կամ սենյակ` ապահովված համապատասխան կահավորանքով և գույքով:

14. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա խոհանոց, հանգստի և զբաղվածության սենյակներ` հարմարավետ կահույքով` առավելագույնը 10 շահառուի միաժամանակյա հանգստի համար, զբաղվածության համար անհրաժեշտ տեխնիկայով, սեղանի խաղերով:

15. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա առանձնացված սենյակ` նոր ընդունված շահառուին առնվազն 3 օրացուցային օր առանձին պահելու և բժշկական զննության ենթարկելու նպատակով` առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսարանային բաժանմունքի պահանջներին համապատասխան:

16. Շուրջօրյա խնամքի կենտրոնի և փոքր տան շահառուներին բժշկական կազմակերպություններ տեղափոխելու, մշակութային միջոցառումներին մասնակից դարձնելու, էքսկուրսիաների կամ այլ նպատակների համար կազմակերպությունը տեղափոխումը պետք է ապահովի սեփական կամ վարձակալած տրանսպորտի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված:

17. Շուրջօրյա խնամքի կենտրոնում և փոքր տանը շահառուն պետք է ապահովված լինի հեռախոսակապով և ինտերնետով:

18. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի աշխատանքային և օժանդակ բոլոր տարածքներում հակահրդեհային ազդարարման սեղմակոճակները, տարհանման պլանները, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն շահառուին տեսանելի և հասանելի բարձրության վրա:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

19. Շուրջօրյա խնամքի կենտրոնում հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար: Անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) վարչական`

ա. ընդհանուր ղեկավարում.

բ. իրավական խորհրդատվության տրամադրում.

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն.

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն.

ե. կադրային գործ.

2) սոցիալ-հոգեբանական և մանկավարժական`

ա. սոցիալական և հոգեբանական օգնության տրամադրում.

բ. սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրում.

3) բժշկական`

ա. բժշկական օգնության տրամադրում.

բ. բժշկական սպասարկման տրամադրում.

4) կենցաղային և տեխնիկական սպասարկում`

ա. կենցաղային սպասարկում.

բ. սննդի կազմակերպում.

գ. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ.

դ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկում ու նորոգում.

ե. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանում և մաքրում:

(19-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

20. Ընդհանուր ղեկավարումը նախատեսում է`

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) աշխատանքային գործառույթների ապահովմանը, խնամքի տրամադրմանն անհրաժեշտ միջոցներով համալրում.

3) համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, իրենց անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.

5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

6) իրականացված գործառույթների, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում.

8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(20-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

20.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն որոշման N 2 հավելվածի չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և այլ պայմաններ` չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտի ֆինանսական միջոցները:

(20.1-ին կետը լրաց. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

21. Սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են շուրջօրյա խնամքի կենտրոնին միայն իր կողմից կազմակերպվելու պարագայում: Ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սույն գլխում նշված որոշ ուղղությունների ծառայությունները մասամբ կամ ամբողջությամբ կարող են նաև պատվիրակվել: Ըստ այդմ, սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորների քանակական կարգավորումը նախատեսվում է միայն այն մասով, որքանով այն տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից:

21.1. Սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն` լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ` ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, երբ այս ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից: Շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատողները ենթակա են բժշկական զննության` միայն սույն հավելվածի 44.1-ին, 47-րդ և 50-րդ կետերում նշված դեպքերում` ցանկի համապատասխան կետերի համաձայն:

(21.1-ին կետը լրաց. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

22. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Տնօրեն          |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |                |կազմակերպությանը                              |

|___|________________|______________________________________________|

|2  |                |1 հաստիքային միավոր` 101 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում հատուկ (մասնագիտացված) խնամքի         |

|   |                |կենտրոնում                                    |

|   |Տեղակալ` տնօրենի|______________________________________________|

|   |                |2 հաստիքային միավոր` 201 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

|   |                |______________________________________________|

|   |                |1 լրացուցիչ հաստիքային միավոր` սույն հավելվածի|

|   |                |23-րդ կետի համաձայն                           |

.___________________________________________________________________.

 

23. Տնօրենի տեղակալի լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղ, ինչպես նաև միևնույն կամ այլ բնակավայրում տարաբնույթ ծրագրի ծառայություն ունենալու դեպքում: Որպես առանձնացված մասնաճյուղ կարող են հանդես գալ նաև փոքր տները. այդ դեպքում լրացուցիչ հաստիքային միավորը նախատեսվում է ոչ պակաս, քան 2, և ոչ ավելի, քան 4 փոքր տների համար` միասին վերցված:

24. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքային միավորները պետք է լինեն ամբողջական` մեկ աշխատողի հաշվարկով մեկ հաստիքից ոչ պակաս և ոչ ավելի:

25. Քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

(25-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

26. Իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է`

1) համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) շահառուին իրավական խորհրդատվության և օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն.

3) կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում.

4) պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(26-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

27. Իրավական խորհրդատվության համար նախատեսվում է հետևյալ հաստիքային միավորը.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Իրավախորհրդատու |1 հաստիքային միավոր` 101 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

.___________________________________________________________________.

 

28. Իրավական խորհրդատվության տրամադրումը, ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն:

29. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.

4) գնումների գործընթացի կազմակերպում.

5) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

6) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.

7) հաշվետվությունների կազմում և ներկայացում.

8) հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացում.

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(29-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

30. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Գլխավոր հաշվապահ|1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |                |կազմակերպությանը                              |

|___|________________|______________________________________________|

|2  |Հաշվապահ        |2 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                |______________________________________________|

|   |                |3 հաստիքային միավոր` 251 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

|___|________________|______________________________________________|

|3  |Տնտեսագետ       |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում,|

|   |                |______________________________________________|

|   |                |2 հաստիքային միավոր` 251-ից ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

.___________________________________________________________________.

(30-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

 

31. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար ծառայության տրամադրումը կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն:

32. Գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են`

1) տնօրենի, տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

2) շրջանառվող փաստաթղթերի պատրաստում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում.

3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի շահագործում.

4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում աշխատողին կամ շահառուին.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(32-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

33. Գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Գործավար        |0,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի    |

|   |                |դեպքում` սույն հավելվածի 36-րդ կետի համաձայն  |

|   |                |______________________________________________|

|   |                |1 հաստիքային միավոր` 101 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

.___________________________________________________________________.

 

34. Կադրային գործը նախատեսում է`

1) անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.

2) հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում.

4) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

5) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում, վերապատրաստման աշխատանքների կազմակերպում.

6) արձակուրդներ տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատակիցների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(34-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

35. Կադրային գործի համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Տեսուչ` կադրերի |0,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի    |

|   |գծով            |դեպքում` սույն հավելվածի 36-րդ կետի համաձայն  |

|   |                |______________________________________________|

|   |                |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                |______________________________________________|

|   |                |2 հաստիքային միավոր` 251 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

.___________________________________________________________________.

 

36. Մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում կադրային գործը կարող է կազմակերպվել գործավարի կողմից:

37. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է`

1) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթաց.

2) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր եռամսյակ վերագնահատում.

3) շահառուին նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում.

4) շահառուի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում.

5) շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցության և ուղղորդում.

6) բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը.

7) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.

8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ.

9) շահառուի վերականգնողական, մասնագիտական ծառայությունների տրամադրման նպատակով այլ ստորաբաժանումների աշխատանքի համակարգում.

10) շահառուին հոգեբանական օգնության տրամադրում` անհատական և խմբային վերապատրաստումներով, շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոնում նաև` հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ.

11) մշակութային, մարզական միջոցառումների անցկացումը և ազատ ժամանցը.

12) հաշվետվությունների պատրաստում և ըստ նշանակության ներկայացում.

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(37-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

38. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Սոցիալական      |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70 շահառուի|

|   |աշխատող         |հաշվարկով                                     |

|___|________________|______________________________________________|

|2  |Հոգեբան         |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70 շահառուի|

|   |                |հաշվարկով                                     |

.___________________________________________________________________.

 

39. Սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրումը նախատեսում է`

1) շահառուների հետ ֆիզկուլտուրայի պարապմունքների կազմակերպում.

2) գրադարանի աշխատանքի կազմակերպում.

3) շահառուների ներգրավում տարբեր մշակութային, արվեստների և արհեստագործական խմբակներում` ըստ իրենց նախասիրությունների.

4) շահառուների թերապիայում կամ խմբակում ընդգրկում, նրանց ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(39-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

40. Սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը         |Չափորոշիչը                                    |

|___|________________|______________________________________________|

|1  |Հրահանգիչ       |0,5 հաստիքային միավոր` 101 և  ավելի շահառուի  |

|   |մարմնակրթության |դեպքում                                       |

|___|________________|______________________________________________|

|2  |Գրադարանավար    |0,5 հաստիքային միավոր` 201-400 շահառուի       |

|   |                |դեպքում                                       |

|   |                |______________________________________________|

|   |                |1 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                |դեպքում                                       |

|___|________________|______________________________________________|

|3  |Մասնագետ`       |1 հաստիքային միավոր` աշխատանքային թերապիայի   |

|   |աշխատանքային    |կարիք ունեցող յուրաքանչյուր 40 շահառուի       |

|   |թերապիայի կամ   |հաշվարկով` արհեստանոցների, խմբակների կամ      |

|   |խմբավար         |գյուղատնտեսական նշանակության տեղամասերի       |

|   |                |առկայության դեպքում                           |

.___________________________________________________________________.

 

41. Սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրման աշխատանքները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել` սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն:

42. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի տրամադրում, (բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի).

2) շահառուների պարբերական բժշկական զննություն.

3) անհրաժեշտության դեպքում, սոցիալական աշխատողի հետ համատեղ շահառուի` սահմանված ժամկետներում բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելուն աջակցություն` ուղեգրման և բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.

4) շահառուին նախատեսված դեղերի տրամադրում, ըստ անհրաժեշտության, բժշկական այլ հաստատություններ ուղեգրում և այդտեղ շահառուի գտնվելու ժամանակահատվածում խնամքի իրականացում.

5) թերապիայում կամ խմբակում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, շահառուի առողջության վրա թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, խորհրդատվության տրամադրում.

6) շահառուի` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման կազմակերպում.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(42-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

43. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |պետ` բժշկական     |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |ծառայության       |կազմակերպությանը` 101 և  ավելի շահառուի       |

|   |                  |դեպքում`                                      |

|   |                  |հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում      |

|___|__________________|______________________________________________|

|   |                  |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |                  |կազմակերպությանը` 201 և  ավելի շահառուի       |

|   |                  |դեպքում` ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում     |

|___|__________________|______________________________________________|

|2  |ավագ բուժաշխատող  |1 հաստիքային միավոր` 50 շահառուի հաշվարկով    |

|   |(բժիշկ ըստ        |                                              |

|   |մասնագիտացումների)|                                              |

|___|__________________|______________________________________________|

|3  |միջին բուժաշխատող |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |(ավագ բուժքույր)  |կազմակերպությանը` 101 և  ավելի շահառուի       |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|4  |միջին բուժաշխատող |1 շուրջօրյա հերթափոխ և  1 հաստիքային միավոր`  |

         (բուժքույր` ըստ    մեկ բաժանմունքում` ոչ պակաս, քան 50, ոչ ավելի,

         մասնագիացումների)  քան 55 շահառուի հաշվարկով ընդհանուր տիպի

|   |                  |խնամքի կենտրոնում                             |

|   |                  |______________________________________________|

|   |                  |1 շուրջօրյա հերթափոխ և  1 հաստիքային միավոր`  |

                            մեկ բաժանմունքում` ոչ պակաս, քան 35, ոչ ավելի,

                            քան 40 շահառուի հաշվարկով հատուկ

|   |                  |(մասնագիտացված) խնամքի կենտրոնում             |

|___|__________________|______________________________________________|

|5  |միջին բուժաշխատող |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 100        |

|   |(բուժքույր` ըստ   |շահառուի հաշվարկով` ընդհանուր տիպի խնամքի     |

|   |մասնագիտացումների)|կենտրոնում                                    |

|   |                  |______________________________________________|

|   |                  |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70 շահառուի|

|   |                  |հաշվարկով` հատուկ (մասնագիտացված) խնամքի      |

|   |                  |կենտրոնում                                    |

|___|__________________|______________________________________________|

|6  |կրտսեր բուժաշխատող|2 շուրջօրյա հերթափոխ`                         |

         (սանիտար` ըստ      մեկ բաժանմունքում` ոչ պակաս, քան

         գործառույթների)    50, ոչ ավելի, քան 55 շահառուի հաշվարկով

|   |                  |ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում              |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 շուրջօրյա հերթափոխ`                         |

                            մեկ բաժանմունքում` ոչ պակաս, քան 35, ոչ ավելի,

                            քան 40 շահառուի հաշվարկով հատուկ

|   |                  |հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում      |

|___|__________________|______________________________________________|

|7  |կրտսեր բուժաշխատող|2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ`               |

         (սանիտար` ըստ      մեկ բաժանմունքում` ոչ պակաս, քան

         գործառույթների     50, ոչ ավելի, քան 55 շահառուի հաշվարկով`

|   |միայան անկողնային | ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում             |

|   |բաժանմունքներում) |______________________________________________|

|   |                  |2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ`               |

                            մեկ բաժանմունքում` ոչ պակաս, քան 35, ոչ ավելի,

                            քան 40 շահառուի հաշվարկով`       

|   |                  |հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում      |

|___|__________________|______________________________________________|

|8  |կրտսեր բուժաշխատող|1 հաստիքային միավոր` երկու բաժանմունքի համար` |

|   |(հսկիչ`           |յուրաքանչյուր բաժանմունքում ոչ պակաս,         |

         բաժանմունքի)       քան 35, ոչ ավելի, քան 40

|   |                  |շահառուի հաշվարկով` հատուկ (մասնագիտացված)    |

|   |                  |խնամքի կենտրոնում                             |

|   |                  |                                              |

._____________________________________________________________________.

(43-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

 

44. Ավագ բուժաշխատողի (բժշկի), ինչպես նաև միջին բուժաշխատողի (բուժքրոջ) հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով շուրջօրյա խնամքի կենտրոնի կարիքներից, սահմանվում են առանձին մասնագիտացումների գծով հաստիքային միավորներ` համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման պայմանով, ինչպես նաև` ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր, իսկ հակառակ պարագայում հնարավոր է ծառայության պատվիրակում: Սույն կետով նախատեսված բժշկի հաստիքային միավորի շրջանակներում սահմանվում է նաև հոգեբույժի հաստիք` առնվազն 1 միավոր` 150 շահառուի հաշվարկով` միայն հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում:

(44-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

44.1. Միջամտություններ իրականացնող կաբինետների, ինչպես նաև անկողնային բաժանմունքների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք (միայն այդ կաբինետների ավագ և միջին բուժաշխատողները` չներառելով բժշկական ծառայության պետին և ավագ բուժքրոջը` որպես վարչական գործունեություն իրականացնող անձանց) ենթակա են բժշկական զննության` համաձայն ցանկի 3-րդ կետի, դեղատնային աշխատողները` համաձայն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի, իսկ շահառուների սպասարկումն անմիջականորեն իրականացնող միջին և կրտսեր բուժաշխատողները, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խնամող սանիտար», ենթակա են պարբերական բժշկական զննության` համաձայն ցանկի 9-րդ կետի:

(44.1-ին կետը լրաց. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

45. Կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում.

2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում.

3) կոշիկների նորոգում.

4) շահառուներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(45-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

46. Կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |Լվացող-արդուկող   |1,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|   |                  |______________________________________________|

|   |                  |3 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |9 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|2  |Վարսավիր          |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 251-400 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |3 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|3  |Դերձակ            |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 251-400 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |3 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|4  |Կոշկակար          |1 հաստիքային միավոր` 251 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

._____________________________________________________________________.

 

47. Կենցաղային սպասարկման տրամադրումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն: Վարսավիրի հաստիքային միավորը զբաղեցնող աշխատողը ցանկացած պարագայում ենթակա է բժշկական զննության` համաձայն ցանկի 11-րդ կետի:

(47-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

48. Սննդի կազմակերպումը նախատեսում է`

1) սննդի տրամադրում.

2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի կազմակերպման աշխատանքների իրականացում, այդ թվում` անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում.

5) սնվելու ժամանակ շահառուների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

6) ճաշարանի աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(48-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

49. Սննդի կազմակերպման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |Ավագ խոհարար      |1 հաստիքային միավոր` 101 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|2  |Խոհարար           |1,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |9 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|3  |Խոհանոցի աշխատող  |3 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի      |

|   |                  |դեպքում                                       |

|   |                  |______________________________________________|

|   |                  |6 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |8 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |10 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում|

|   |                  |______________________________________________|

|   |                  |12 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի   |

|   |                  |դեպքում                                       |

._____________________________________________________________________.

(49-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

 

50. Սննդի կազմակերպումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն: Սննդի կազմակերպման ծառայության պատվիրակման դեպքում այդ գործընթացին առնչվող բոլոր աշխատողները, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից իրականացվելու դեպքում` շուրջօրյա խնամքի կենտրոնի «պահեստապետ», «ավագ խոհարար», «խոհարար», «խոհանոցի աշխատող» հաստիքային միավոր զբաղեցնող աշխատողները, «օժանդակ բանվոր» հաստիքային միավոր զբաղեցնող այն աշխատողները, որոնք աշխատում են խոհանոցում կամ պահեստում, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խոհանոցի բանվոր», ենթակա են բժշկական զննության` համաձայն ցանկի 1-ին կետի:

(50-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

51. Նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են`

1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում.

3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

5) նյութատեխնիկական միջոցների` տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում.

6) պահեստային աշխատանքների իրականացում` ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում.

7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների պատրաստում.

8) շահառուների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում.

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(51-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

52. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |Տնտեսվար          |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 251 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|2  |Պահեստապետ        |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 251 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|3  |Վարորդ            |1 հաստիքային միավոր` մեկ տրանսպորտային միջոցի |

|   |                  |հաշվարկով, բայց ոչ ավելի, քան 4 հաստիքային    |

|   |                  |միավոր                                        |

|___|__________________|______________________________________________|

|4  |Օժանդակ բանվոր    |1 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |3 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|5  |Տնտեսուհի         |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |                  |կազմակերպությանը` ընդհանուր տիպի խնամքի       |

|   |                  |կենտրոնում                                    |

|   |                  |______________________________________________|

|   |                  |1 հաստիքային միավոր` երկու բաժանմունքի համար` |

|   |                  |յուրաքանչյուր բաժանմունքում ոչ պակաս, քանն 35,|

ոչ ավելի, քան 40 շահառուի

|   |                  |հաշվարկով` հատուկ (մասնագիտացված)             |

|   |                  |խնամքի կենտրոնում                             |

._____________________________________________________________________.

 

53. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են`

1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում.

2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(53-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

54. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |Պարետ             |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |2 հաստիքային միավոր` 251 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|   |Էլեկտրագետ        |1,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի    |

|   |Սանտեխնիկ         |դեպքում                                       |

|2  |Հյուսն            |______________________________________________|

|   |Փականագործ        |3 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում |

|   |Ներկարար          |______________________________________________|

|   |                  |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |

|   |                  |______________________________________________|

|   |                  |9 հաստիքային միավոր` 401 և  ավելի շահառուի    |

|   |                  |դեպքում                                       |

|___|__________________|______________________________________________|

|3  |Հնոցապան          |Կաթսայատան առկայության դեպքում` համաձայն      |

|   |                  |հերթափոխի հաշվարկի                            |

|___|__________________|______________________________________________|

|4  |Մասնագետ`         |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |ջեռուցման         |կազմակերպության համար` ջեռուցման ավտոնոմ      |

|   |համակարգի         |համակարգի դեպքում                             |

|   |սպասարկման        |                                              |

._____________________________________________________________________.

 

55. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են`

1) շենքում պահակային ծառայության իրականացում.

2) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

3) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

4) սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում.

5) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում.

6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(55-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

56. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |Պահակ             |1 շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր    |

|   |                  |անցակետի համար                                |

|___|__________________|______________________________________________|

|2  |Հավաքարար         |1 հաստիքային միավոր` վարչական տարածքի         |

|   |                  |յուրաքանչյուր 500 քառ.մ-ի մաքրման համար, ևս  1|

|   |                  |հաստիքային միավոր` բակի յուրաքանչյուր 1000    |

|   |                  |քառ.մ տարածքի մաքրման համար                   |

|___|__________________|______________________________________________|

|3  |Այգեպան           |0,5 հաստիքային միավոր` մինչև  5000 քառ.մ      |

|   |                  |մակերեսով այգու առկայության դեպքում 1         |

|   |                  |հաստիքային միավոր` 5000 քառ.մ և  ավելի        |

|   |                  |մակերեսով այգու առկայության դեպքում           |

|___|__________________|______________________________________________|

|4  |Սպասարկող`        |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր            |

|   |վերելակի          |կազմակերպությանը` վերելակի առկայության        |

|   |                  |դեպքում                                       |

._____________________________________________________________________.

 

57. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների տրամադրումը կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն:

 

3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

58. Փոքր տունը համայնքահեն ծառայություն է, որը կարող է գործել պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ, պետություն-համայնք-հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ` դրամաշնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա:

59. Փոքր տան նպատակն է նոր մոտեցմամբ ծառայությունների կազմակերպման ու տրամադրման միջոցով հաշմանդամության հիմքով կյանքի բոլոր ոլորտներում խտրականության բացառումը, շահառուների սոցիալ-հոգեբանական վիճակի, առողջության վերականգնումը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության ու սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը, հաստատությունից դուրս անկախ կյանքի և համայնքի այլ անձանց հետ համահավասար սոցիալական ներառման իրավունքի իրացումը:

60. Փոքր տանը բնակվում են կացարանի կարիք ունեցող այն անձինք, ովքեր ունեն սոցիալ-հոգեբանական օգնության կարիք և ներուժ, սակայն չունեն իրենց մշտական բնակության վայրում բնակվելու հնարավորություն` չունեն ընտանիք, կամ ընտանիքը չի կարող կամ չի ցանկանում ապահովել իրենց խնամքը և սոցիալական ներառման գործընթացը, այդ թվում`

1) շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներ.

2) սոցիալապես անապահով միայնակ տարեցներ.

3) անօթևան տարեցներ և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք:

61. Փոքր տան մաքրության աշխատանքները կատարում են շահառուները` միայն իրենց համաձայնության դեպքում` աշխատակազմի օժանդակությամբ և ուղղորդմամբ, կատարում գնումներ, պատրաստում առօրյա սնունդ և այլն: Իրենց ցանկությամբ կարող են կատարել նաև կենցաղային բնույթի այլ աշխատանքներ, ինչպես նաև` ելնելով տվյալ համայնքում առկա հնարավորություններից, աշխատանքային զբաղվածության որևէ տեսակով: Փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուի որոշումների կայացմանը և օգնում դրանք իրականացնել: Շահառուները մասնակցում են համայնքում և դրանից դուրս կազմակերպվող տարբեր մշակութային, սպորտային, ժամանցային և այլ միջոցառումների:

62. Փոքր տանը շահառուին տրամադրվում են հետևյալ ծառայությունները.

1) ընդհանուր ղեկավարում և կացարանով ապահովում` անհրաժեշտ իրերով և կահույքով կահավորված սենյակներում.

2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում` շահառուի սոցիալական խնդիրների լուծման նպատակով ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհրդատվության և աջակցության տրամադրում, հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում.

3) կենցաղային սպասարկում` աջակցություն շահառուի առօրյա հոգսերի լուծմանը, ըստ անհրաժեշտության` խնամքի, բնակության վայրի մաքրության, անձնական հիգիենայի պահպանման, լոգանքի, շահառուի անձնական միջոցներով գնումներ կատարելու գործում, ուղեկցում զբոսանքի և այլն:

63. Ընդհանուր ղեկավարումն ու կացարանով ապահովումը նախատեսում է`

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) աշխատանքային գործառույթների ապահովման և խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման նպատակով անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով և անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

3) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, աշխատանքային պայմանների ապահովում.

4) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

5) քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքների կազմակերպում.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

7) հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

8) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.

9) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.

10) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

11) հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացում.

12) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում.

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(63-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

64. Ընդհանուր ղեկավարումն ու կացարանով ապահովումը նախատեսում են հետևյալ հաստիքային միավորները`

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Հաստիքը           |Չափորոշիչը                                    |

|___|__________________|______________________________________________|

|1  |Տնօրեն կամ տնօրենի|1 հաստիքային միավոր` սույն հավելվածի 65-րդ    |

|   |տեղակալ           |կետի համաձայն                                 |

._____________________________________________________________________.

(64-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

 

65. Ընդհանուր ղեկավարումը կազմակերպվում է տնօրենի կողմից, եթե փոքր տունն առանձին կազմակերպություն է, կամ տնօրենի տեղակալի կողմից, եթե կազմակերպության մասնաճյուղ է` սույն հավելվածի 23-րդ կետի համաձայն:

66. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է`

1) շահառուի սոցիալական կարիքների գնահատում, սոցիալական գործի վարում.

2) շահառուի սոցիալական վերականգնման ծրագրով համապատասխան միջոցառումների իրականացում.

3) շահառուին խորհրդատվական օգնության տրամադրում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, իրավական օգնության տրամադրման ապահովում.

4) շահառուին դժվարությունները հաղթահարելու և ինքնասպասարկումը, կենցաղավարման հմտությունները զարգացնելու կարողությունների բացահայտում, տեղեկատվության տրամադրում, հաղորդակցության ապահովում.

5) շահառուների ներգրավում տարբեր մշակութային, արվեստների և արհեստագործական խմբակներում` ըստ իրենց նախասիրությունների.

6) շահառուների աշխատանքային թերապիայի կազմակերպում և իրականացում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.

7) շահառուի սոցիալական կապերի վերականգնման և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, հարկ եղած դեպքում նաև` իր ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելուն միտված աշխատանքների իրականացում. շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում.

8) շահառուին հոգեբանական օգնության տրամադրում` անհատական և խմբային վերապատրաստումների միջոցով, իսկ հատուկ (մասնագիտացված) փոքր տներում նաև` հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ.

9) շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում, հոգեկան առողջության ինքնավերահսկման հմտությունները ձևավորելու, կոնֆլիկտային, սթրեսային և ճգնաժամային իրավիճակների հաղթահարման աշխատանքների իրականացում.

10) ըստ անհրաժեշտության` շահառուին աջակցություն կենսաթոշակների նշանակման, ստացման, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպման և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման աջակցություն, այդ թվում` անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովման հետ կապված հարցերում.

11) շահառուների ժամանցի և հանգստի կազմակերպման աշխատանքների մասնակցություն, տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաների կազմակերպում` հաշվի առնելով շահառուների նախասիրությունները, պահանջմունքները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը, ինչպես նաև շահառուների կողմից մարզամշակութային խմբակների ստեղծման օժանդակում և խրախուսում.

12) շահառուի սոցիալական հմտությունների, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելու և հասարակության կյանքում իր արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու աշխատանքների կազմակերպում և իրականացում.

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

(66-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2022
N 1744-Ն
Որոշում