ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
9 նոյեմբերի 2022 թվականի N 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 59-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի ««Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N - 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 59-Ն հրամանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N - 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 59-Ն հրամանի
«ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, որոնք իրականացնում են հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերումը և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը (այսուհետ` բժշկական կազմակերպություն):
2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերմանը, ախտորոշմանը, հաշվառմանը և հաղորդմանը, պացիենտների հոսպիտալացմանը և դուրսգրմանը, շարունակական (դիսպանսեր) հսկողությանը, հեպատիտներ Բ-ով, Ց-ով անձի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավոր) բժշկական հսկողությանը, լաբորատոր հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ |
3. Հեպատիտներ Բ-ի, Ց-ի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության բուժաշխատողների կողմից:
4. Բժշկական կազմակերպությունում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով.
1) արյան դոնորները հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի N 12-Ն հրամանի,
2) սերմնահեղուկի դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով,
3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 54-Ն և 2019 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրամանների համաձայն,
4) սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով և Ձև 2-ով հաստատված նպատակային քանակակազմը ենթարկվում է պարտադիր լաբորատոր հետազոտման արագ թեստով և/կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ` ԻՖԱ) մեթոդով:
5. Հեպատիտներ Բ-ի և Ց-ի դեպք հայտնաբերելիս բուժաշխատողը համաճարակաբանական ցուցանիշների վերաբերյալ գրանցումներ է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
6. Հեպատիտ Բ-ի, Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստով և/կամ ԻՖԱ մեթոդով, մոլեկուլյար-կենսաբանական մեթոդով` պոլիմերազային շղթայական ռեակցիայով (ՊՇՌ)` այն բժշկական կազմակերպություններում և լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում «այսուհետ` լաբորատորիա», որոնք ունեն գործունեության նման տեսակ իրականացնելու համապատասխան լիցենզիա:
7. Արագ թեստով կամ ԻՖԱ մեթոդով կատարված հետազոտությունների հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դրական արդյունքներով հղիների արյան նմուշներն ուղեգրվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (այսուհետ` ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ` ԻՖԱ մեթոդով ախտորոշումը հաստատելու համար` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:
8. Յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն իրականացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը:
9. Սուր և քրոնիկ հեպատիտներ Բ-ի և Ց-ի կլինիկական ախտորոշումը դրվում է` համաձայն սույն սանիտարական կանոնների գլուխ 3-ով և 4-ով սահմանված հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքի ստանդարտ բնորոշումների:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ |
10. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներ` առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):
11. Սուր հեպատիտ Բ-ի լաբորատոր չափանիշ` իմունագլոբուլին Մ հակամարմիններ հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ` anti-HBc IgM (այսուհետ` իմունագլոբուլին Մ հակա-ՀԲկ):
12. Համաճարակաբանական չափանիշ` հետևյալներից առնվազն մեկը.
1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում,
2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում,
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,
5) ներարկային թմրամիջոցների գործածում,
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
13. Դեպքի դասակարգում.
1) սուր հեպատիտ Բ`
ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,
բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակաբանական վերհուշում հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն ՀԲմ հակածնի հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում,
գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
2) քրոնիկ հեպատիտ Բ`
ա. կասկածելի` արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),
բ. հավանական` կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,
գ. հաստատված` կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով` առնվազն 6 ամիս տարբերությամբ, ալանինամինատրանսֆերազի (այսուհետ` ԱԼՏ) մակարդակի մշտական կամ պարբերական բարձրացում, արյան շիճուկում ՀԲՎ ԴՆԹ-ի մակարդակը` >=2000 ՄՄ/մլ:
ԳԼՈՒԽ 4. |
ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ |
14. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներ` առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):
15. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ` հետևյալներից առնվազն մեկը.
1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների` HCV (այսուհետ` հակա-ՀՑՎ) սերոկոնվերսիա,
2) հեպատիտ Ց-ի վիրուսի նուկլեինաթթվի` HCV RNA (այսուհետ` ՀՑՎ ՌՆԹ) հայտնաբերում հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների` հակա-ՀՑՎ բացակայության պարագայում,
3) դրական հակա-ՀՑՎ և բացասական հակա-HAV IgM, հակա-HBc IgM և հակա-HEV IgM-ի:
16. Համաճարակաբանական չափանիշ` հետևյալներից առնվազն մեկը.
1) շփում հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ,
2) արյան փոխներարկում,
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,
5) ներարկային թմրամիջոցների գործածում,
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
17. Դեպքի դասակարգում.
1) սուր հեպատիտ Ց`
ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,
բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակաբանական վերհուշում հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում,
գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
2) քրոնիկ հեպատիտ Ց`
ա. կասկածելի` արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),
բ. հավանական` կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,
գ. հաստատված` հավանական դեպք, որի արյան շիճուկում ՀՑՎ ՌՆԹ-ի կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածնի` HCV-coreAg առկայություն (այսուհետ` ՀՑՎ-կ հակածին), առանց սուր հեպատիտի նշանների:
ԳԼՈՒԽ 5. |
ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԴԵՊՔԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
18. Հեպատիտներ Բ-ով, Ց-ով, ինչպես նաև` այն պացիենտները (այդ թվում լյարդի ցիռոզով և լյարդի առաջնային քաղցկեղով), որոնց մոտ հայտնաբերվել է ՀԲմ հակածին կամ հակա-ՀՑՎ, ենթակա են հաշվառման (գրանցման):
19. Սանիտարական կանոնների 18-րդ կետում ներկայացված դեպքերի (այսուհետ` դեպքեր) հայտնաբերումը, հաղորդումը, հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:
20. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»:
21. Դեպքերի հաշվառման, ինչպես նաև` դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:
22. Բժշկական կազմակերպության կողմից ախտորոշումը փոխելու կամ հաստատելու դեպքում, անմիջապես (ըստ տեղակայման վայրի) ուղարկվում է նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:
23. Հեպատիտ Ց-ով և ՀԲմ հակածնի նկատմամբ դրական մայրերից ծնված երեխաների մասին տվյալները ծննդատնից հաղորդվում են երեխայի հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 2-ի համաձայն կազմակերպելու նպատակով:
ԳԼՈՒԽ 6. |
ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
24. Բժշկական կազմակերպության բժիշկները սուր հեպատիտներ Բ-ով կամ Ց-ով պացիենտ հայտնաբերելիս հեռախոսով հայտնում են արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն` կոնտակտավորների հաշվառում, հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ հսկողություն կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
25. Բժշկական կազմակերպությունում վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում պատահական ծակոցների ընթացակարգն ապահովվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն և 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանների պահանջների:
26. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում ստացիոնար բուժման ընթացքում հեպատիտ Բ-ի կամ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս ապահովվում է վարակաբանի խորհրդատվություն` ախտորոշման և բուժման նպատակով:
27. Հաստատված սուր հեպատիտ Բ և Ց ախտորոշմամբ պացիենտները հոսպիտալացվում են հիվանդանոցային պայմաններում վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում:
28. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի և/կամ վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով: Երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն` ՀԲմ հակածնի որոշման համար: Հետազոտությունների արդյունքները գրանցվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
29. Հեպատիտ Բ-ի, Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են`
1) ստացիոնար բուժման համար դիմող անձանց և բուժաշխատողների լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Բ-ի նկատմամբ` սահմանված ժամկետներում` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի,
2) բուժանձնակազմի և պացիենտի արյան լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի և Ձև 3-ի,
3) հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս` համաճարակաբանական հետազոտություն, հնարավոր վարակի աղբյուրի հայտնաբերում և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպում և իրականացում,
4) բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելում.
ա. կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի N 3354-Ա հրամանի պահանջների,
բ. բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների,
գ. աշխատանքի ընթացքում բուժանձնակազմի լորձաթաղանթի և մաշկի հետ պացիենտի կենսաբանական հեղուկների և արյան շփման ժամանակ հեպատիտ Բ-ի արտակարգ կանխարգելում (հեպատիտ Բ-ի իմունագլոբուլինի ներարկում առաջին 24 ժամվա ընթացքում), իսկ հետագայում նաև մասնահատուկ (սպեցիֆիկ) կանխարգելում (պատվաստում արագ սխեմայով) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 15-ի,
դ. բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 3847-Լ հրամանի պահանջների,
ե. վարակի հսկողության ծրագրի մշակում և ներդրում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 4-ի N 2117-Ա հրամանի պահանջների:
30. Դոնորական արյուն վերցնելիս բժշկական կազմակերպությունում ապահովվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի N 06-Ն հրամանի պահանջները:
31. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով կամ Ց-ով պացիենտների հոսպիտալացումը, դուրսգրումն իրականացվում է կլինիկական չափանիշներով:
32. Բժշկական կազմակերպությունում բուժաշխատողն ապահովում է պացիենտներին խորհրդատվության տրամադրումը` հեպատիտ Բ-ի, Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարում գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
33. Պացիենտի ապաքինումից հետո նրա` աշխատանքին/ուսմանը վերադառնալու ժամկետը որոշվում է բուժող բժշկի կողմից` ելնելով պացիենտի բուժումից հետո կատարված կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքներից և աշխատանքի/ ուսման բնույթից:
34. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, դոնորական օրգանների և հյուսվածքների անվտանգությունը հաստատվում է արյան միջոցով փոխանցվող վարակների հարուցիչների առկայության, այդ թվում` հեպատիտ Բ-ի, Ց-ի նկատմամբ դոնորական նյութի յուրաքանչյուր վերցման ժամանակ դոնորի արյան նմուշների լաբորատոր հետազոտության բացասական արդյունքների հիման վրա:
35. Արգելվում է արյան փոխներարկումային միջոցների և արյան պատրաստուկների ներարկումը մեկ փաթեթից մեկից ավելի պացիենտի:
36. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը ենթակա է ՀԲմ հակածնի և հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտության` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 3-ի:
37. Իմունաանբավարարությամբ (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները) անձանց մոտ, ինչպես նաև սուր հեպատիտ Ց-ի վաղ շրջանում (վարակվելուց հետո մինչև 12 շաբաթը) հակա-ՀՑՎ-ն կարող է բացակայել: Պացիենտների տվյալ խմբերում հեպատիտ Ց-ի ախտորոշումը իրականացվում է հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի միաժամանակյա հայտնաբերման միջոցով` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
38. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտություն կատարում են (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության:
39. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն ՀՑՎ ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս դրոշմի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում:
40. Մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:
41. Բժշկական կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների:
ԳԼՈՒԽ 7. |
ՀԵՊԱՏԻՏ Բ-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
42. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:
43. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է ստացիոնարից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց: Եթե պացիենտը դուրս է գրվել ԱԼՏ-ի և ԱՍՏ-ի (ասպարտատ ամինատրանսֆերազների) նշանակալի բարձր արդյունքներով, ապա հսկողական զննումն անցկացվում է դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը:
44. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածները վերադառնում են իրենց աշխատանքային գործունեությանը և ուսմանը` դուրս գրվելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս անց` նորմալ լաբորատոր ցուցանիշների դեպքում: Նրանք ազատվում են ծանր ֆիզիկական աշխատանքից և սպորտային պարապմունքներից առնվազն 6-12 ամիս:
45. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն 6-12 ամիս ժամկետով: Կլինիկական զննումը, կենսաքիմիական, շճաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին: Հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության և/կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում պացիենտի շարունակական հսկողությունը երկարաձգվում է:
46. Քրոնիկ ՀԲՎ վարակով անձինք գտնվում են շարունակական հսկողության ներքո, մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքների ստացումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է բժիշկ-վարակաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից` կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ:
47. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով մորից ծնված երեխան ենթակա է մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նա հաշվառված է, ԱԼՏ ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:
ԳԼՈՒԽ 8. |
ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
48. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտները և այն անձինք, ում մոտ հայտնաբերվել է հակա-ՀՑՎ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթակա են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:
49. Սուր հեպատիտ Ց-ով պացիենտները հիվանդության բացահայտումից 6 ամիս անց ենթարկվում են կլինիկական զննման և լաբորատոր հետազոտության` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության: Այս անձանց մոտ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտներ և ենթակա են շարունակական հսկողության: ՀՑՎ ՌՆԹ (կամ ՀՑՎ-կ հակածնի նկատմամբ) բացասական անձինք ենթակա են կրկնակի լաբորատոր հետազոտության` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության 12 և 24 շաբաթ անց:
50. Քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտների և այն անձանց, ում մոտ սկրինինգի ժամանակ հայտնաբերվել են հակա-ՀՑՎ (ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), շարունակական հսկողությունն իրականացվում է 6 ամիսը մեկ անգամ` համալիր կլինիկա-լաբորատոր հետազոտություններով` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ:
51. Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, ում մոտ բացակայում է ՀՑՎ ՌՆԹ-ի շարժընթացն առնվազն 2 տարի, համարվում են հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և հանվում են շարունակական հսկողությունից:
52. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան բժշկական կազմակերպությունում ենթակա է դիսպանսեր հսկողության` արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ:
53. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան կյանքի առաջին տարում հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ, կյանքի 18-րդ ամսում կամ դրանից հետո` հակա-ՀՑՎ-ի նկատմամբ: Հակա-ՀՑՎ դրական երեխան հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ 3 տարեկանից հետո` քրոնիկ հեպատիտ Ց ախտորոշումը հաստատելու նպատակով:
ԳԼՈՒԽ 9. |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ |
54. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ընդգրկում է հեպատիտներ Բ-ով և Ց-ով վարակման ուղիների, գործոնների, մեխանիզմների, ախտորոշման մեթոդների, ժամանակին հետազոտության, ժամանակին բուժման, շարունակական դիտարկման հարցերը:
55. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը` պացիենտներին խորհրդատվություն տրամադրելիս, այդ մասին կատարելով գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
Ձև 1
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBSAg) ՆԿԱՏՄԱՄԲ
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ
._____________________________________________________________________.
|N |Քանակակազմեր |Հետազոտության ժամանակաշրջան|
|___|_____________________________________|___________________________|
|1. |Դոնորներ |Յուրաքանչյուր արյունատվու- |
| | |թյան ժամանակ |
|___|_____________________________________|___________________________|
|2. |Հղիներ |Հղիության I, III |
| | |եռամսյակում |
|___|_____________________________________|___________________________|
|3. |Արյան և դրա բաղադրիչների ռեցիպիենտ- |Հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ|
| |ներ |և վերջին փոխներարկումից |
| | |հետո 6 ամսվա ընթացքում |
|___|_____________________________________|___________________________|
|4. |Սուր (հղիության III եռամսյակում) և |Ծնվելուց հետո մինչև 12 |
| |քրոնիկ հեպատիտ Բ-ով հիվանդ, ինչպես |ժամվա ընթացքում, անկախ |
| |նաև ՀԲմ հակածնի նկատմամբ դրական |քաշից, ստանում են հեպատիտ |
| |մայրերից ծնված երեխաներ |Բ-ի դեմ պատվաստում և |
| | |հեպատիտ Բ-ի իմունագլո- |
| | |բուլին` տարբեր վերջույթ- |
| | |ներին: 9-12 ամսականում |
| | |իրականացվում է հետազոտու- |
| | |թյուն ՀԲմ հակածնի և |
| | |հակամարմինների նկատմամբ: |
| | |Եթե հեպատիտ Բ-ի պատվաստում-|
| | |ները կատարվել են |
| | |ուշացումով, ապա հետազոտու- |
| | |թյունն իրականացվում է |
| | |վերջին դեղաչափից 1-2 ամիս |
| | |հետո |
|___|_____________________________________|___________________________|
|5. |Դոնորական արյան և դրա բաղադրիչների, |Աշխատանքի ընդունվելիս և |
| |օրգանների և հյուսվածքների նախապատ- |հետագայում տարին 1 անգամ, |
| |րաստում, վերամշակում, պահպանում և |լրացուցիչ` համաճարակաբանա- |
| |անվտանգության ապահովում իրականացնող |կան ցուցումով |
| |անձնակազմը | |
|___|_____________________________________|___________________________|
|6. |Մանկաբարձագինեկոլոգիական, 18 |Աշխատանքի ընդունվելիս և |
| |տարեկանից ցածր անձանց բժշկական |հետագայում տարին 1 անգամ, |
| |օգնություն և սպասարկում, ստոմատոլո- |լրացուցիչ` համաճարակաբանա- |
| |գիական, վիրաբուժական, մաշկավեներաբա- |կան ցուցումով |
| |նական, բժշկական օգնություն և | |
| |սպասարկում իրականացնող, հոգեբուժական,| |
| |շտապ բժշկական օգնություն և | |
| |սպասարկում իրականացնող կազմակերպու- | |
| |թյունների, ինֆեկցիոն, այդ թվում` | |
| |հակատուբերկուլոզային հիվանդանոցների | |
| |(բաժանմունքների, կաբինետների), | |
| |վերակենդանացման, հեմոդիալիզի բաժան- | |
| |մունքների, ախտորոշիչ լաբորատորիա- | |
| |ների, մանրէազերծման բաժանմունքների, | |
| |արյան հավաքագրման և փոխներարկման | |
| |կետերի կամ բաժանմունքների, միջամտու- | |
| |թյուններ իրականացնող կաբինետների` | |
| |միայն միջամտություններ իրականացնող | |
| |կամ արյան և դրա բաղադրիչների հետ | |
| |առնչվող անձնակազմը | |
| | | |
|___|_____________________________________|___________________________|
|7. |Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստ- |Բաժանմունք ընդունվելիս և |
| |ման, վերակենդանացման, վիրաբուժական և |հետագայում` համաճարակաբա- |
| |հեմատոլոգիայի բաժանմունքների |նական ցուցումով |
| |պացիենտները | |
|___|_____________________________________|___________________________|
|8. |Ցանկացած քրոնիկ ախտաբանությամբ |Առաջնային կլինիկա-լաբորատոր|
| |պացիենտ (շաքարային դիաբետ, ՄԻԱՎ- |հետազոտության ժամանակ և |
| |վարակ, տուբերկուլոզ, օնկոլոգիա, |հետագայում` ըստ ցուցումների|
| |հոգենևրոլոգիա) | |
|___|_____________________________________|___________________________|
|9. |Լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց |Առաջնային կլինիկա-լաբորատոր|
| |կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ,|հետազոտության ժամանակ և |
| |լյարդի ցիրոզ, լյարդի առաջնային |հետագայում` ըստ ցուցումների|
| |քաղցկեղ և հեպատոբիլիար համակարգի այլ| |
| |քրոնիկ հիվանդություններ) | |
|___|_____________________________________|___________________________|
|10.|Նարկոլոգիական, մաշկավեներաբանական |Հաշվառման վերցնելիս և |
| |դիսպանսերների, կաբինետների և |հաջորդիվ` ոչ պակաս տարին 1 |
| |ստացիոնարների պացիենտները |անգամ, լրացուցիչ` ըստ |
| |(բացառությամբ մաշկային, սնկային և |ցուցումների |
| |քոս հիվանդությամբ պացիենտների) | |
|___|_____________________________________|___________________________|
|11.|Վիրաբուժական միջամտությունների համար |Ստացիոնար ընդունվելուց առաջ|
| |ստացիոնար ընդունված պացիենտները | |
| |(բացառությամբ 0-18 տարեկան | |
| |ազգաբնակչությունը) | |
|___|_____________________________________|___________________________|
|12.|Քիմիաթերապիա և իմունասուպրեսիվ |Թերապիա ստանալուց առաջ |
| |թերապիա ստացողները | |
|___|_____________________________________|___________________________|
|13.|Մանկատան, հատուկ մանկական հաստատու- |Ընդունվելիս և հաջորդիվ` |
| |թյունների երեխաները |ըստ ցուցումների |
|___|_____________________________________|___________________________|
|14.|Հեպատիտ Բ-ի (սուր և քրոնիկ ձևեր) |Օջախը հայտնաբերելիս և |
| |օջախների կոնտակտավորները` այդ թվում |հաջորդիվ` ոչ պակաս տարին 1 |
| |սեռական զուգընկերները |անգամ քրոնիկ օջախների համար|
._____________________________________________________________________.
Ձև 2
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ
._____________________________________________________________________.
|N |Քանակակազմեր |Հետազոտության ժամանակաշրջան|
|___|_____________________________________|___________________________|
|1. |Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների |Յուրաքանչյուր արյունատվու- |
| |և հյուսվածքների, սերմի դոնորներ |թյան ժամանակ կամ յուրաքանչ-|
| | |յուր անգամ դոնորական նյութ |
| | |վերցնելիս |
|___|_____________________________________|___________________________|
|2. |Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված |2, 6 և 12 ամսականում |
| |մինչև 12 ամսական երեխաները |(2 ամսականում ՀՑՎ ՌՆԹ-ի |
| | |բացակայության պայմաններում)|
|___|_____________________________________|___________________________|
|3. |Իմունաանբավարարությամբ անձինք |Բաժանմունք ընդունվելիս և |
| |(ուռուցքաբանական պացիենտները, |հետագայում` համաճարակաբա- |
| |հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ |նական ցուցումով |
| |դեղորայք ստացողները) | |
|___|_____________________________________|___________________________|
|4. |Լյարդի անհայտ ծագման հիվանդություն |Առաջնային կլինիկա-լաբորատոր|
| |ունեցող անձինք |հետազոտության ընթացքում |
|___|_____________________________________|___________________________|
|5. |Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և |Ընդունվելուց 30 օր անց և |
| |փոխպատվաստումների բաժանմունքների |հաջորդիվ` յուրաքանչյուր |
| |պացիենտները, որոնք բժշկական |ամիս |
| |կազմակերպությունում անընդմեջ | |
| |անցկացնում են 30 օրից ավելի | |
|___|_____________________________________|___________________________|
|6. |Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավոր-|Օջախ արձանագրելիս և |
| |ներ` այդ թվում սեռական զուգընկերներ |հաջորդիվ` 30 օրից` միանվագ |
|___|_____________________________________|___________________________|
|7. |Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտա- |Օջախ արձանագրելիս |
| |վորներ` սեռական զուգընկերներ | |
._____________________________________________________________________.
Ձև 3
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ
._____________________________________________________________________.
|N |Քանակակազմեր |Հետազոտության ժամանակաշրջան|
|___|_____________________________________|___________________________|
|1. |Դոնորներ |Յուրաքանչյուր արյունատվու- |
| | |թյան ժամանակ |
|___|_____________________________________|___________________________|
|2. |Հղիներ |Հղիության I և III |
| | |եռամսյակում |
|___|_____________________________________|___________________________|
|3. |Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների |Հեպատիտ Ց-ի կասկածի ժամանակ|
| |և հյուսվածքների ռեցիպիենտներ |և արյան ու դրա բաղադրամա- |
| | |սերի փոխներարկումից, |
| | |օրգանների և հյուսվածքների |
| | |փոխպատվաստումից հետո 6 |
| | |ամսվա ընթացքում |
|___|_____________________________________|___________________________|
|4. |Մանկաբարձագինեկոլոգիական, 18 |Աշխատանքի ընդունվելիս և |
| |տարեկանից ցածր անձանց բժշկական |հաջորդիվ` տարին 1 անգամ, |
| |օգնություն և սպասարկում, ստոմատոլո- |լրացուցիչ` ըստ |
| |գիական, վիրաբուժական, մաշկավեներա- |ցուցումների |
| |բանական, բժշկական օգնություն և | |
| |սպասարկում իրականացնող, հոգեբուժական,| |
| |շտապ բժշկական օգնություն և սպասար- | |
| |կում իրականացնող կազմակերպություն- | |
| |ների, ինֆեկցիոն, այդ թվում` | |
| |հակատուբերկուլոզային հիվանդանոցների | |
| |(բաժանմունքների, կաբինետների), | |
| |վերակենդանացման, հեմոդիալիզի բաժան- | |
| |մունքների, ախտորոշիչ լաբորատորիաների,| |
| |մանրէազերծման բաժանմունքների, արյան | |
| |հավաքագրման և փոխներարկման կետերի | |
| |կամ բաժանմունքների, միջամտություններ | |
| |իրականացնող կաբինետների` միայն | |
| |միջամտություններ իրականացնող կամ | |
| |արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող| |
| |անձնակազմը | |
|___|_____________________________________|___________________________|
|5. |Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստ- |Ընդունվելիս և անհրաժեշտու-|
| |ման, վերակենդանացման, վիրաբուժական, |թյան դեպքում` կլինիկական և |
| |արյունաբանական բաժանմունքների |համաճարակաբանական |
| |պացիենտները |ցուցումներով |
|___|_____________________________________|___________________________|
|6. |Պացիենտները` վիրաբուժական միջամտու- |Ընդունվելուց կամ բուժման |
| |թյան ընդունվելիս և քիմիաթերապիա |կուրսը սկսելուց առաջ 30 |
| |ստանալուց առաջ |օրից ոչ շուտ` ըստ |
| | |ցուցումների |
|___|_____________________________________|___________________________|
|7. |Քրոնիկ հիվանդություններով պացիենտ- |Առաջնային կլինիկա-ախտորոշիչ|
| |ները, այդ թվում` լյարդի քրոնիկ |հետազոտության ընթացքում, |
| |ախտահարմամբ կամ դրանց կասկածով |լրացուցիչ` ըստ ցուցումների |
| |պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի | |
| |ցիրոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և | |
| |հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ | |
| |հիվանդություններ) | |
|___|_____________________________________|___________________________|
|8. |Նարկոլոգիական և մաշկավեներական |Հաշվառման վերցնելիս և |
| |դիսպանսերների, կաբինետների, |հաջորդիվ` տարեկան 1 անգամից|
| |ստացիոնարների պացիենտները (բացառու- |ոչ հազվադեպ, լրացուցիչ` ըստ|
| |թյամբ մաշկային, սնկային և քոս |ցուցումների |
| |հիվանդությամբ պացիենտների) | |
|___|_____________________________________|___________________________|
|9. |Մանուկների և մեծահասակների շուրջօրյա|Ընդունվելիս և հաջորդիվ` |
| |կեցության վայրերում (մանկատուն, |ըստ ցուցումների |
| |հատուկ դպրոց, դպրոց-ինտերնատ) | |
| |գտնվողները | |
|___|_____________________________________|___________________________|
|10.|Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախներում կոնտակ-|Տարին 1 անգամից ոչ պակաս, |
| |տավորները` այդ թվում սեռական |քրոնիկ հեպատիտ Ց-ով անձից |
| |զուգընկերները |բաժանվելուց կամ նրա |
| | |առողջանալուց (մահվանից) |
| | |6 ամիս անց |
|___|_____________________________________|___________________________|
|11.|Անձինք, ովքեր հեպատիտ Ց-ով վարակման |Ռիսկի գործոնները |
| |ռիսկի քանակակազմում են. |հայտնաբերելիս |
| |1) ներարկային թմրանյութեր գործածող- | |
| |ները և նրանց սեռական զուգընկերները | |
| |2) սեռական ծառայություններ մատուցող | |
| |անձինք և նրանց սեռական զուգընկերները| |
| |3) տղամարդու հետ սեռական հարաբերու- | |
| |թյուն ունեցող տղամարդ` ՏՍՏ | |
| |4) մեկից ավելի սեռական զուգընկեր | |
| |ունեցող անձինք | |
|___|_____________________________________|___________________________|
|12.|Քրեակատարողական հիմնարկներում |Քրեակատարողական հիմնարկ |
| |գտնվողները |ընդունվելիս, հաջորդիվ` ըստ |
| | |ցուցումների |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 16 նոյեմբերի 2022 թվական: