Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1357-Ա

 

ԳԵՂԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանին 2022 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին, Վիսբադեն, Շպայեր)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող` Գերմանիայի արդարադատության դաշնային նախարարություն, Դաշնային վիճակագրական գրասենյակ և Գերմանիայի հանրային կառավարման հետազոտությունների ինստիտուտ ուսուցողական-ճանաչողական այցի նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.11.2022
N 1357-Ա
Որոշում