Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1360-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

1. 2022 թվականի նոյեմբերի 18-19-ը ներառյալ Նյու Դելիում կայանալիք Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 3-րդ միջազգային նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2022 թվականի նոյեմբերի 17-20-ը ներառյալ գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի):

2. Պատվիրակության անդամների` Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը (2022 թվականի նոյեմբերի 17-ի, 19-ի և 20-ի համար) կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

4. Ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսի, 2022 թվականի նոյեմբերի 18-ի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.11.2022
N 1360-Ա
Որոշում