Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-111-Ո-354

2022 թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2022 թվականի նոյեմբերի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ ՀՕ-24-Ն օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները` համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն պալատների դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 21

Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ

ԲԴԽ-111-Ո-354 որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)

 

._____________________________________________________________________.

|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ,    |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ      |ՊԱՇՏՈՆ    |

|  |   ՀԱՅՐԱՆՈՒՆ     |ԾՆՆԴԱՎԱՅՐ       |                    |          |

|__|_________________|________________|____________________|__________|

|1.|ԱԲԳԱՐՅԱՆ         |1971 թ.,        |Վերաքննիչ քրեական   |Դատավոր   |

|  |Լուսինե Լևոնի    |Տավուշի մարզ,   |դատարան             |          |

|  |                 |ք. Բերդ         |                    |          |

|__|_________________|________________|____________________|__________|

|2.|ՄԽԻԹԱՐՅԱՆ        |1973 թ.,        |Վերաքննիչ քրեական   |Դատավոր   |

|  |Ռուբիկ Հրանտի    |Վրաստանի        |դատարան             |          |

|  |                 |Հանրապետություն,|                    |          |

|  |                 |Մարնեուլի շրջան,|                    |          |

|  |                 |գ. Դամիա        |                    |          |

|__|_________________|________________|____________________|__________|

|3.|ՎԵՔԻԼՅԱՆ         |1974 թ.,        |Չի աշխատում         |          |

|  |Դավիթ Միքայելի   |ք. Երևան        |                    |          |

._____________________________________________________________________.

 

ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)

 

._____________________________________________________________________.

|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ,  |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ        |ՊԱՇՏՈՆ    |

|  |   ՀԱՅՐԱՆՈՒՆ     |ԾՆՆԴԱՎԱՅՐ     |                      |          |

|__|_________________|______________|______________________|__________|

|1.|ԳՐԻԳՈՐՅԱՆ        |1973 թ.,      |Երևան  քաղաքի առաջին  |Դատավոր   |

|  |Լիզա Ռաֆիկի      |ք. Երևան      |ատյանի ընդհանուր      |          |

|  |                 |              |իրավասության դատարան  |          |

|__|_________________|______________|______________________|__________|

|2.|ԽԱՉԱՏՐՅԱՆ        |1971 թ.,      |Շիրակի մարզի առաջին   |Դատավոր   |

|  |Լիլիթ Ռաֆիկի     |Շիրակի մարզ,  |ատյանի ընդհանուր      |          |

|  |                 |ք. Լենինական  |իրավասության դատարան  |          |

|__|_________________|______________|______________________|__________|

|3.|ԿՈՒՐԵԽՅԱՆ        |1974 թ.,      |Վերաքննիչ քաղաքացիական|Դատավոր   |

|  |Արման Աշոտի      |Տավուշի մարզ, |դատարան               |          |

|  |                 |ք. Իջևան      |                      |          |

._____________________________________________________________________.

 

ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)

(3-րդ աղյուսակն ուժը կորցրել է 27.01.2023 ԲԴԽ-12-Ո-43 որոշում)

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 24 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
21.11.2022
N ԲԴԽ-111-Ո-354
Որոշում