Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1797-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (վերջիններիս ընտանիքի անդամներին) օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն` սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

4. Հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր` նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 1797-Ա որոշման

 

ՑԱՆԿ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Անձնագրային|Սեփականա-|Բնակա-|Զբաղեցրած|Սեփակա-   |Հողամասը|

|ը/կ|անունը,   |տվյալները  |շնորհման |րանի  |բնակելի  |նության   |        |

|   |հայրանունը|           |ենթակա   |մակե- |տարածքի  |իրավունքով|        |

|   |          |           |բնակարան-|րեսը  |սկզբնական|կամ ընդհա-|        |

|   |          |           |ների     |(քառ. |արժեքը   |նուր բաժնա|        |

|   |          |           |գտնվելու |մ)    |(դրամ)   |յին սեփա- |        |

|   |          |           |վայրը,   |      |         |կանության |        |

|   |          |           |սենյակ-  |      |         |իրավունքով|        |

|   |          |           |ների թիվը|      |         |տրվող     |        |

|___|__________|___________|_________|______|_________|__________|________|

|1. |Բիստրովա  |AU0347366, |քաղ.     |16    |118,432  |ընդհանուր |ընդհա-  |

|   |Անժելա    |տրված` 09. |Երևան,   |      |         |համատեղ   |նուր    |

|   |Մաթևոսի   |07.2021 թ.-|Մոլդովա- |      |         |սեփականու-|բաժնային|

|   |Բիստրովա  |ին, 005-ի  |կան 29/1 |      |         |թյան      |սեփակա- |

|   |Սարրա     |կողմից     |շենք,    |      |         |իրավունքով|նության |

|   |Գեննադիի  |AT0603251, |N 704    |      |         |          |իրավուն-|

|   |          |տրված` 04. |սենյակ   |      |         |          |քով`    |

|   |          |12.2020 թ. |         |      |         |          |հավասար |

|   |          |-ին, 005-ի |         |      |         |          |բաժին-  |

|   |          |կողմից     |         |      |         |          |ներով   |

|___|__________|___________|_________|______|_________|__________|________|

|2. |Կասպարովա |AU0475193, |քաղ.     |15.6  |115,471.2|սեփականու-|ընդհա-  |

|   |Զոյա Եղիշի|տրված` 28. |Երևան,   |      |         |թյան      |նուր    |

|   |          |10.2021 թ. |Մոլդովա- |      |         |իրավունքով|բաժնային|

|   |          |-ին, 005-ի |կան 29/1 |      |         |          |սեփակա- |

|   |          |կողմից     |շենք,    |      |         |          |նության |

|   |          |           |N 812    |      |         |          |իրավուն-|

|   |          |           |սենյակ   |      |         |          |քով`    |

|   |          |           |         |      |         |          |հավասար |

|   |          |           |         |      |         |          |բաժին-  |

|   |          |           |         |      |         |          |ներով   |

|___|__________|___________|_________|______|_________|__________|________|

|3. |Կարապետով |AV0314213, |ՀՀ       |35    |468,950.3|սեփականու-|ընդհա-  |

|   |Անզոր     |տրված` 13. |Կոտայքի  |      |         |թյան      |նուր    |

|   |Հենրիխի   |07.2022 թ. |մարզ,    |      |         |իրավունքով|բաժնային|

|   |          |-ին, 019-ի |քաղ.     |      |         |          |սեփակա- |

|   |          |կողմից     |Աբովյան, |      |         |          |նության |

|   |          |           |Ուսանողա-|      |         |          |իրավուն-|

|   |          |           |կան թաղա-|      |         |          |քով`    |

|   |          |           |մաս 4-րդ |      |         |          |հավասար |

|   |          |           |շենք     |      |         |          |բաժին-  |

|   |          |           |(ճարտարա-|      |         |          |ներով   |

|   |          |           |գիտական  |      |         |          |        |

|   |          |           |քոլեջի   |      |         |          |        |

|   |          |           |հանրակա- |      |         |          |        |

|   |          |           |ցարան),  |      |         |          |        |

|   |          |           |N 704    |      |         |          |        |

|   |          |           |սենյակ   |      |         |          |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2022
N 1797-Ա
Որոշում