Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2022 թվականի թիվ 196-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի հաշվարկման կարգը համապատասխանեցնել կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի ««Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը» հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

i

«8. Բանկը բավարարում է համախմբված շեմի պահանջին, եթե ստորև նշված տարբերություններից յուրաքանչյուրը մեծ կամ հավասար է համախմբված շեմից.

 

Ն1(1)փ - Ն1(1)ն >= Հշ,

Ն1(2)փ - Ն1(2)ն >= Հշ,

Ն1փ - Ն1ն >= Հշ,

 

որտեղ`

Ն1(1)փ, Ն1(2)փ, Ն1փ - Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով հաշվարկված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի փաստացի մեծությունն է` տոկոսային արտահայտությամբ,

Ն1(1)ն, Ն1(2)ն, Ն1ն - Կանոնակարգ 2-ով սահմանված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն մեծությունն է` տոկոսային արտահայտությամբ,

Հշ - համախմբված շեմի մեծությունն է` հաշվարկված սույն կարգի 7-րդ կետի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.11.2022
N 196-Ն
Որոշում