040.0848.181200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2000 թվականի N 848
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական գույքի կառավարման, մասնավորեցման, լուծարման, վարձակալության նախապատրաստման, ինչպես նաև տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը կառուցվածքային բարեփոխումների օգնության երկրորդ վարկային ծրագրի (SATAC-II) միջոցներից հատկացնել 263000 ԱՄՆ-ի դոլար:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված ենթածրագրի իրականացման և աշխատանքների կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության վրա:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Համաշխարհային բանկի հետ վարել բանակցություններ նշված ենթածրագիրը կառուցվածքային բարեփոխումների օգնության երկրորդ վարկային ծրագրի (SATAC-II) միջոցների հաշվին իրականացնելու շուրջ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 18-ից: