ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2022 թվականի N 1418-Ա
ԱՆԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ Անի Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգչային ցանցերի ադմինիստրատոր Ռաֆայել Դավթյանին 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Տարածաշրջանային կիբեռանվտանգություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նորարարություն» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Անի Պապիկյանի և Ռաֆայել Դավթյանի` Վրաստան գործուղման ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը և 2022 թվականի նոյեմբերի 30-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անի Պապիկյանի և Ռաֆայել Դավթյանի` Վրաստան գործուղման 2022 թվականի դեկտեմբերի 1-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 30
Երևան